Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տ. Տեր-Եսայան. «Ցանկանում եմ, որ նախագահական ընտրություններում չլինեն վարդանիկներ ու մանվելիկներ»

Նոյեմբեր 22,2012 12:24

2008-ին «Հանրապետություն» կուսակցության անդամներ Աշոտ Զաքարյանի և Շոթա Սաղաթելյանի և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ խուլիգանության մեղադրանքով: Նրանց գործը հասել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ու վերջինս նրանց իրավունքի խախտումը մասնակիորեն ճանաչել է և ՀՀ կառավարությանը հոկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 4-ը պատասխանի համար ժամկետ տվել: Այժմ փաստաբանները ծանոթանում են գործի մանրամասներին, որպեսզի սահմանված ժամկետում պատասխանեն Եվրադատարանին:

Aravot.am-ը «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանի հետ զրույցում ծանոթացավ, թե գործի ընթացքն ինչ փուլում է գտնվում: Նա տեղեկացրեց. «2012-ի հոկտեմբերին Եվրոպական դատարանը մասնակի ընդունեց 6-րդ հոդվածի իրավունքի խախտումը: Այդ հոդվածը անկախ դատաքննության մասին է: Դեպքը տեղի է ունեցել նախագահական ընտրություններին՝ Շիրակի մարզում, որտեղ ընտրակեղծիքների կիրառմանը նշված անձինք դիմակայել են:Սակայն գործ է հարուցվել նրանց դեմ՝ որպես խուլիգաններ: Իհարկե, նրանք խուլիգաններ չեն եւ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը ժամկետ է տվել: Կառավարությունը չի կարողանում արդարացնել, թե ինչու ոստիկանները, կամ մյուսները դատաքննության ժամանակ չեն եկել ու վկայություն տվել: Այսինքն՝ խնդիրը արդար դատաքննության մեջ է: Ի պաշտոնե՝ տեղամասում պետք է ներկա լինեին այն մարմինների ներկայացուցիչները, որոնք կարող էին արձանագրել կեղծիքները: Եվ նրանց անտեսել են դատաքննությունում և նախաքննությունում»:

Մեր այն դիտարկմանը, թե օրինաչափություն է դարձել, երբ նման գործերը հասնում են Եվրադատարան, արդարացվում, հետո ետ ուղարկվում ՀՀ կառավարությանը, պարոն Տեր-Եսայանն այսպես արձագանքեց. «Ճիշտ եք, քանի որ բոլոր միջոցառումների ժամանակ՝ ԱԺ, թե նախագահական ընտրություններին անտեսվում են մեր պետական ատյանների բոլոր իրավախախտումները, բնականաբար դիմում են Եվրադատարան: Ավանդույթ, ինչը ողջունելի չէ: Խնդիրն այն է, որ բոլորը շեֆին խոստանում են, թե խնդիր չունես, մեր մարզում հաղթող ես, հետո չեն կարողանում ձայն բերել, ու սկսում են նման արարքները՝ ուժային կառույցով իրենց ընդդիմադիրներին ձերբակալելը: Նման մարդիկ իրենց դիրքերը պետք է զիջեն»:

Հիշեցնելով, որ վերջերս ԵԽԽՎ-ն ընդունեց քաղբանտարկյալների սահմանման մասին բանաձևը և զուգահեռներ տանելով վերոնշյալ գործին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Սա դասական օրինակ է, քանի որ և′ Աշոտ Զաքարյանը, և′ Շոթան, և′ Պետրոս Մակեյանը քաղաքական միջոցառման մեջ են եղել»:

Զրույցի ավարտին պարոն Տեր-Եսայանն այսպիսի ցանկություն հայտնեց. «Ցանկանում եմ, որ նախագահական ընտրություններում վարդանիկներ ու մանվելիկներ չլինեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930