Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ խմբակցությունը պարում է բացառապես կառավարության երաժշտության տակ

Նոյեմբեր 22,2012 12:18

«Արտահերթ նիստ հրավիրողները պիտի հասկանային, որ մեծամասնությունն իրենց երաժշտության տակ չպետք է պարի», հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«ՉԻ» – ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում, իհարկե, ոչ երաժշտական գործիքների (օրինակ՝ դհոլների) պակաս կա, ոչ երգիչ-երգչուհիների։ Բայց նրա պատկերացումները խորհրդարանի գործունեության մասին, համաձայնվեք, փոքր-ինչ տարօրինակ են։ Նրան թվում է, թե մասնակցելով ԱԺ նիստերին՝ ընդդիմությունը ՀՀԿ-ի երաժշտության տակ է պարում։ Ի դեպ, եթե հարցին այդ տեսանկյունից մոտենանք, ապա ՀՀԿ խմբակցությունը պարում է բացառապես կառավարության երաժշտության տակ (եթե, իհարկե, կարելի է երաժշտություն անվանել այն նվագախմբի բայաթին, որտեղ հիմնական զուռնաչին Տիգրան Սարգսյանն է): Մի խոսքով՝ Էդուարդ Շարմազանովն ընդամենը ցանկացել է ասել, որ խորհրդարանում իրենք են պատվիրում երաժշտությունը։ Բայց դա այնքան էլ այդպես չէ. նրանք երաժշտություն կարող են պատվիրել միայն ռեստորաններում, այն էլ՝ միայն «Կայֆուեմ» երգը։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930