Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվությունը աճել է 7,2 տոկոսով

Նոյեմբեր 22,2012 12:12

Այս տարվա 10 ամսվա կտրվածքով Հայաստանի տնտեսական ակտիվության 7,2 տոկոս աճ է արձանագրվել: Այսօր այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՝ ներկայացնելով նախարության համակարգում գտնվող ոլորտների հարկային պարտավորման զարգացումները: Նախարարն առանձնացրեց 4 ոլորտ՝ արդյունաբերության , մեծածախ եւ մանրածախ առեւտրի, զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները :

Ըստ նախարարի, արդյունաբերության արտադրանքի ծավալները աճել են 10 տոկոսով, 8,5 տոկոս աճ էլ գրանցվել է զբոսաշրջութան ոլորտում, իսկ ծառայությունների ոլորտի աճը կազմել է 11 տոկոս:

Պարոն Դավթյանի տվյալներով, 10 ամսվա կտրվածքով, մշակող արդյունաբերության ոլորտում հարկային մուտքերը 70 միլիարդ դրամ են կազմել, ինչը նախորդդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 տոկոսվ աճել է :

Այս ոլորտի սոցվճարների մուտքերի մասով, նախարարը դրական զարգացում է արձանագրել՝ 16,6 միլիարդ դրամ են կազմել հարկային մուտքերը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 4 տոկոսով աճել է: Մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտում հարկային մուտքերը 122 միլիարդ դրամ են կազմել, նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել 10,9 տոկոսով: Սոցվճարների մուտքերն այս ոլորտում կազմել են 25,5 միլիարդ դրամ նախորդ տարվա 24,1 միլիարդ դրամի փոխարեն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարկային մուտքերի ծավալը մոտ 5,5 միլիարդ է դրամ է եղել, ինչը նախորդ տարվա համեմատ 31 տոկոսով աճել է: Ոլորտում սոցվճարների գծով հարկային մուտքերը կազմել են 2 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սոցվճարների մուտքերն աճել են 20 տոկոսով:

Զբոսաշրջության ոլորտում հարկային մուտքերը կազմել են 1,4 միլիարդ դրամ, նախորդ տարվա 1 միլիարդ դրամի փոխարեն: Սոցվճարների մուտքերն այստեղ կազմել է 440 միլիոն դրամ, նախորդ տարվա 400 միլիոն դրամի փոխարեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930