Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը, տեսնելով Օսկանյանի հավաքած «բազմահազարանոց» բանակը, վստահ է, որ նրա ձայնը «լսելի է»

Նոյեմբեր 22,2012 11:53

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մեկնաբանելով Նաիրա Զոհրաբյանի այն քննադատությունը, որ եթե ՀՀԿ-ի փաստարկներն այդքան երկաթյա էին, կարող էին գալ եւ քննարկել՝ ասաց. «Նաիրա Զոհրաբյանը մեկ տարի առաջ այս «Ընտրական օրենսգրքի» հետ կապված մեկ ուրիշ բան էր ասում: Կարծում եմ այստեղ այդքան մեծ հիշողություն չպետք է ունենալ կամ մտքի գիգանտ չպետք է լինել, որ կարողանանք վերլուծել դա: Դա ընդամենը քաղաքական ռեւերանս էր: Ընդդիմադիր այդ հատվածը փորձում է քաղաքական դաշտի համար մեկ օրակարգային հարց սարքել ինչ-որ հարցեր, ցույց տալով, թե համախմբվել են»:

Անդրադառալով ԲՀԿ-ի խորհրդակցություններին, նա ասաց, որ քաղաքական ուժերը, պարզապես չունենալով «օրակարգ առաջիկա նախագահական ընտրությունների մասնակցության, փորձում են իրենց ցաքուցրիվ օրակարգով տեղավորվել այսօրվա իրավիճակի եւ օրակարգի մեջ»:

Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա ելույթը Կոնգրեսի բողոքի ակցիայում, մասնավորապես ժողովրդին ուղղված կոչը, որ շատ կարճ ժամանակում իրենք իրենց մաշկի վրա կզգան փոփոխությունները՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Նմանատիպ համախմբման կոչ, եթե չեմ սխալվում, Վարդան Օսկանյանի կողմից եղավ ԱԺ ընտրություններից առաջ, երբ որ միասնական շտաբ ձեւակերպում տվեցին եւ փորձեցին համատեղ աշխատել: Այնուհետեւ ի հայտ եկան ինչ-որ բուտերբրոդային թեմաներ: Չեմ կարծում, որ դրա մեջ կար եւս լրջություն: Առավել եւս, երբ ինտերնետում տեսա այն «հոծ բազմությունը», որի մեջտեղը կանգնած Վարդան Օսկանյանը, որը կփորձեր ելույթ ունենար, այն բազմահազարանոց հանրահավաքը, որը փորձել էին 4-5 քաղաքական ուժով ԱԺ-ի մոտ բերել, այդքան «մեծաթիվ համախոհներ», որոնք իսկապես սատարում են այդ քաղաքական ուժերին, կարծում եմ, իր խոսքը կարելի է նաեւ տեղ հասնել»,- հեգնեց ՀՀԿ պատգամավորը:

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս եք վերաբերում որոշ ԲՀԿ-ականների այն պնդումներին, որ այսօր ՀՀԿ-ի ներսում կան մարդիկ, որոնք հոգով Գագիկ Ծառուկյանի կողմն են եւ Սերժ Սարգսյանի կառավարման այս մոդելին դեմ են, բայց քանի որ Սերժ Սարգսյանը դիկտատոր է, չեն բարձրաձայնում իրենց մոտեցումների մասին: Լրագրողները, որպես հոգով ԲՀԿ-ական, ավելացրեցին Հովիկ Աբրահամյանի անունը: Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Չեմ կիսում ձեր տեսակետը, հատկապես անվանական այդ միտքը: Հովիկ Աբրահամյանը, եթե հիշողությունս չի դավաճանում, բավականին հին ՀՀԿ-ական է, ՀՀԿ-ի կայացման, գործունեության, կուսակցության կառույցների ամրապնդման գործում ունի բավականին մեծ ներդրում: Ընդամենը դա մամուլի պրովոկացիան է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930