Լրահոս
Օրվա լրահոսը

Չար ուժերը վարչապետից թաքցնում են Հայաստանում տիրող իրականությունը

Նոյեմբեր 22,2012 11:47

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայտարարել էր. «Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայսւծ որ ներկայիս 30-50 հագար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ»։

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի հայտարարությունը։ Ձեր կարծիքով՝ մեր երկրում աշխատատեղեր կա՞ն, եւ իսկապե՞ս մեր բնակչությունը չի ուզում աշխատել։

ՊԱՏԱՍԽԱՆ. Թեեւ վարչապետի հայտարարության կոնտեքստին ծանոթ չեմ, բայց պետք է այս շրջանակում մի բան ասեմ։ Մեր ժողովուրդը շատ աշխատասեր եւ հնարամիտ է, եւ եթե իշխանություններն «օգնելու» փոխարեն փորձեին չխանգարել, մեր երկրում շատ հարցեր լուծված կլինեին։ Նախ պետք է նշեմ, որ 120 հազարն այն հեքիաթային թիվն է, որով կարելի է ընտանիք պահել, եւ եթե հնարավորություն լինի 40 000-ի փոխարեն 120 000 վաստակել, ապա մեր քաղաքացիները հաստատ կաշխատեին։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ՝ չար ուժերը վարչապետից թաքցնում են Հայաստանում տիրող իրականությունը կամ էլ նրան համոզել են, որ նա ՀՀ վարչապետը չէ, այլ ինչ-որ առաջադեմ երկրի պրեմիեր մինիստրն է, որի բնակչությունն այնքան է հղփացել, որ չի ուզում աշխատել։ Մեր վարչապետը վտանգի մեջ է։

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

երգիչերգահան

 Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930