Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է առաջարկում ՀԱԿ առաջնորդը, գնալ ու բոյկոտողներին շղթայակա՞պ բերել ԱԺ դահլի՞ճ

Նոյեմբեր 22,2012 11:45

 

Լ.Տեր-Պետրոսյանը, վկայակոչելով ԱԺ կանոնակարգ-օրենքի մեկ այլ դրույթ, նշում է, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին։ Այո, իհարկե, պարտավո՛ր են մասնակցել։ Բայց այդ մասին չգիտես ինչու, ոչ մեկը չէր հիշում, երբ, օրինակ, ընդդիմությունը ամիսներով բոյկոտում էր ԱԺ նիստերը։ Հնարավոր է, որ էլի բոյկոտեն։ Ի՞նչ է առաջարկում ՀԱԿ առաջնորդը, գնալ ու բոյկոտողներին շղթայակապ բերել ԱԺ դահլի՞ճ, ինչպես յուր կամակատարներն էին 1996-ի սեպտեմբերի 26-ին նիստերի դահլիճ «բերել» ընդդիմության ներկայացուցիչներին։
Գանք ժամանակակից անցուդարձին։ Ո՞վ կամ ինչպե՞ս է պատգամավորներին, էլ չենք ասում՝ պատգամավորական խմբակցություններին հարկադրելու, որ քաղաքական դիրքորոշում չարտահայտեն։ Դիրքորոշում, որը, տվյալ դեպքում դրսեւորվել է նիստին չմասնակցելով (ի դեպ, քաղաքականության մեջ տարածված եղանակ է)։
Ի՞նչ է տեղի ունեցել, ըստ էության։ Իսկ ըստ էության տեղի է ունեցել այն, որ երկու քաղաքական ուժ, տվյալ պարագայում՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, այդ կերպ արտահայտել են իրենց քաղաքական վերաբերմունքն ընդդիմության քայլին, փաստացի բոյկոտել են նրանց նախաձեռնած օրակարգով ու բովանդակությամբ ԱԺ նիստի անցկացումը։
Կատարվել է բացառապես կամ բացարձակապես քաղաքական քայլ, կիրառվել է քաղաքական պայքարի կոնկրետ հնարք, որից, ի դեպ, ժամանակ առ ժամանակ օգտվում են նաեւ ընդդիմադիր ուժերը, առանձին քաղաքական գործիչներ։
Իսկ պարոնայք Տեր-Պետրոսյանն ու նրա զինակիցները ընդամենը իրենց քաղաքական շահերից կամ խնդիրներից ելնելով, կամայական մեկնաբանություններով են պարուրում իրավիճակը, հակասահմանադրական բնութագրելով շատ պարզ ու կանխատեսելի քաղաքական քայլը։
Ավելին՝ Լ.Տեր-Պետրոսյանն իր զինակիցներին հորդորում է, թե արտահերթ նիստի չկայացման պարագայում նրանք անհապաղ պետք է դիմեն Սահմանադրական դատարան, ավելին՝ կանխատեսում է, թե ինչ է որոշելու ՍԴ-ն՝ հաջորդող պիտակավորումներով հանդերձ։ Ի դեպ, շատ հետաքրքիր է, թե հատկապես ի՞նչ հիմքով ու հիմնավորումներով կարող է այս դեպքում ՀԱԿ-ը կամ պատգամավորների 1/3-ը դիմել Սահմանադրական դատարան։ Սահմանադրությանն ինչի՞ համապատասխանությունը կամ անհամապատասխանությունն է քննելու բարձրագույն դատական ատյանը, ԱԺ նիստերի դահլիճում քվորումի բացակայությա՞ն։
Ո՞ւմ հասկանալի չէ, որ ՀԱԿ-ին ընդամենը հարմար պատրվակ էր պետք՝ խորհրդարանի ամբիոնը որոշակի քարոզչական խնդիրների լուծմանը ծառայեցնելու համար։ Ավելի կոնկրետ, նրանց պետք էր ԱԺ-ում միտինգ անել, իշխանությունների հասցեին ընտրությունների հետ կապված լուտանքներ թափել, եւ որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, մասնակցելով նման «նիստի», յուրօրինակ շուք հաղորդեին իրենց դարակազմիկ ելույթներին, մեղադրական ճառերին ու այլեւայլ նման զեղումներին։ Չստացվեց։ Դրանից էլ փրփրել են։
Փոխարենը, պիկետ ու հանրահավաքանման բան արեցին, որ վաղուց խոստանում էին, սակայն այդպես էլ չէին կարողանում գլուխ բերել։

Մ.ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930