Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցների ղեկավար. Մեզ համար էլի ընդունելի կլինի, եթե ասեն, որ Սերժ Սարգսյանին ենք սատարում

Նոյեմբեր 22,2012 11:22

Երեկ ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցներից մեկի ղեկավար, մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանին հարցրինք՝ ինչու են իրենք այդպես ուզում Ծառուկյանին, եւ ինչով Օսկանյանը իրենց չի բավարարում;

– Մենք հարցը քննարկել ենք, եւ մեր կառույցում եղել է առաջարկություն, որ մենք վստահում ենք մեր առաջնորդին, եւ Ծառուկյանի գլխավորությամբ քաղխորհրդի կայացրած որոշումը մեզ համար օրենք է։

Անկախ նրանից, թե նախագահական ընտրությունների հետ կապված նա ի՞նչ որոշում կկայացնի։

– Այո, ուզում է Օսկանյանին, ուզում է ինքը, վերջապես ինքը ոչ թե միաձայն պետք է այդ որոշումը կայացնի, այլ քաղխորհրդի քննարկման արդյունքում իր կողմից էլ առաջարկություն կլինի, եւ քաղխորհրդում ընդունված որոշումը մեր խորհրդի համար կլինի ուղեցույց հետագա գործունեության համար։ Եթե վաղը Ծառուկյանն ասի, որ Օսկանյանն է առաջադրվելու, մեզ համար ընդունելի կլինի, եթե ասի, որ ինքն է առաջադրվելու, էլի ընդունելի կլինի։ Այսինքն, մենք, վստահելով իրեն, իր ընդունած որոշումը մեզ համար կդարձնենք ուղեցույց։

Իսկ եթե ասի, որ թեկնածու չենք առաջադրում, Սերժ Սարգսյանին եք սատարո՞ւմ։

– Էլի մեզ համար ընդունելի կլինի։ Կարծում եմ, շատ լավ ձեւակերպեցի, ասացի, որ ինքը այդ հարցերը քննարկելու է խորհրդում, ո՞վ կարթնանա ու կասի, որ այսպես է ուզում։ Այսինքն, եթե ինքը որոշի եւ ասի, թե ինչ նկատառումներ ունի, անպայման պիտի ներկայացնի։ Ներկայացման արդյունքում պիտի որոշում կայացվի, չէ՞։ Ես էլ քաղխորհրդի անդամ եմ եւ որոշում կայացնելու ժամանակ կունենամ իմ փոքր լուման։ Բայց քաղխորհրդի կայացրած որոշումը մեզ համար կլինի ուղեցույց առաջիկա նախագահական ընտրություններում։

Դուք անձամբ կամ ձեր կառույցի անդամները ավելի շատ ո՞ր տարբերակի

կողմնակից եք։

– Եթե մենք առանձին թեկնածուով ենք գնալու նախագահական ընտրություններին, իհարկե, մեզ համար էլ է ընդունելի Գագիկ Ծառուկյանի տարբերակը։

Օսկանյանը ինչո՞վ չի բավարարում։

– Դուք եթե 22 տարվա քաղաքական դաշտում եղել եք եւ հանկարծ կուսակցության 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ դեմքն առաջադրվի թեկնածու, տրամաբանություն չի լինի մեջը, չէ՞: Ո՞նց կարող է լիդերն ինքը չառաջադրվի,

կուսակցությունը 3-րդ, 4-րդ դեմքով հանդես գա։ Վերջապես պատահական չի, չէ՞, որ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակը միշտ կուսակցության ղեկավարն է գլխավորում, դա հո պատահական չէ՞, դե թող դնեին Օսկանյանին առաջին համար։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930