Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դժբախտությունների լուրջ դեմքերը

Նոյեմբեր 22,2012 10:46

Երեկ հերթական տեղեկությունն է տարածվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական անորոշության մասին, որը տեղի է ունեցել հերթական փակ հավաքի տեսքով, որից հետո հերթական անգամ պարզ չի դարձել, թե, ի վերջո, ինչ է որոշում կուսակցությունը նախագահական ընտրություններին մասնակցության առումով: Չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը հայտնի է դառնալու կամ կայացվելու է ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում, ուր իր մեկշաբաթյա արձակուրդից հետո մեկնել է Սերժ Սարգսյանը: Մեկ շաբաթ առաջ Սարգսյանը Ֆրանսիայում էր, իսկ այսօր՝ արդեն Մոսկվայում:

Պաշտոնական Երևանը շարունակում է մանևրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, իսկ ԲՀԿ-ն էլ շարունակում է մանևրել իր դարակազմիկ որոշման համատեքստում՝ շարունակելով հետաձգել այդ որոշումը: Սակայն այս ամենն արդեն ոչ միայն անլրջություն է, այլ նաև ողբերգական անլրջություն, որովհետև երկրի, հասարակության, ժողովրդի, պետության խնդիրները արդեն աչք են ծակում, արտագաղթը հասնում է ահագնացող չափերի, ահագնանում են նաև արտաքին ստրատեգիական մարտահրավերները, և այս պայմաններում թվում էր, որ պետության մեջ որևէ կարողունակ գործիչ կամ ուժ պետք է առաջինը հայտարարեր ընտրությանը մասնակցելու հստակ դիրքորոշման և օրակարգի, կամ էլ հակառակը` ընտրությունը բոյկոտելու և պետության կենսական խնդիրների համար որևէ հանգուցալուծման այլընտրանքային տարբերակ կամ մեխանիզմ հռչակելու մասին:

Սակայն Հայաստանում այսպես կոչված՝ թոփ գործիչները շարունակում են մուկնուկատու խաղալ պետության և ժողովրդի հետ, իսկ իրար հետ պարզապես շարունակում են իշխանության կարկանդակի շուրջ առևտուրը՝ դա ներկայացնելով որպես աննախադեպ քաղաքական կոնսուլտացիաներ, որպես ինչ-որ նոր քաղաքական մշակույթ: Իրականում այստեղ ոչ մի նոր մշակույթ չկա, կա ընդամենը նոր շղարշ, պետության և հասարակության հանդեպ ծաղրի նոր տարբերակ, որն իրականացվում է լուրջ դեմքով: Մյունհաուզենի ասած՝ այն նույն լուրջ դեմքով, որով աշխարհում կատարվում են բոլոր դժբախտությունները:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930