Նոյեմբերի 21-ին, ժամը 12:20-ի սահմաններում, Ոստիկանությունից ահազանգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում դի կա: Այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Գարի Արմազանյանի, ինչպես նաև՝ հատուկ փրկարարական ջոկատը՝ Տիգրան Սուքիասյանի գլխավորությամբ: Փրկարարները հատուկ ճոպանների օգնությամբ ջրից դուրս բերեցին տղամարդու դին:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Արտյոմ Շախոյանը: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ջրի մեջ հայտնաբերվածը Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Գառնիկ Նալբանդյանն էր: Նա, ըստ տեղեկությունների, բնակվում էր Էրեբունի վարչական շրջանում:
Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղ պարզվելու է, թե ինչ հանգամանքներում է Գ. Նալբանդյանի դին հայտնվել ջրում: