Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան Հնդկաստան կատարած իր առաջին շրջագայության ընթացքում «Hindustan Times» թերթին պատմել է կինոյում հնարավոր նորամուտի մասին: «Հիմա իմ կյանքն առանց այդ էլ հագեցած է իրադարձություններով՝ մրցելույթներ կորտում, գովազդային պայմանագրեր, մի քանի այլ նախագծեր: Սակայն ապագայում ուրախ կլինեի հոլիվուդյան ֆիլմում դեր խաղալու հնարավորության համար», – ասել է ռուս թենիսիստուհին:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ