Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյանը՝ ՀԱԿ այսօրվա քաղխորհրդի նիստում քննարկված հարցերի մասին

Նոյեմբեր 21,2012 23:32

Այսօր հրավիրված ՀԱԿ  քաղխորհրդի նիստում թեկնածուի հարց չի քննարկվել:

Այս մասին Aravot.am-ին ասաց ՀԱԿ անդամ «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը. «Ընտրությունների հետ կապ չունեցող խնդիրներ են  քննարկվել: Քաղխորհրդում  որեւէ թեկնածուի կամ կուսակցության դիրքորոշման կամ բանակցությունների որեւէ խնդիր չի քննարկվել»:

Պարոն Գիմիշյանի խոսքերով` բացի «Ժառանգությունից» դեռ ոչ մի կուսակցություն չի որոշել, թե սեփական թեկնածուն ով է լինելու.«ԲՀԿ-ն էլ չունի իր որոշումը, խոսակցություններ ու կարծիքներ են միայն, բայց որոշում չկա»: Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Zham.am-ին փոխանցել է, որ ընտրությւոնների վերաբերյալ արդեն ունի իր որոշւմը, պարոն Գիմիշյանը հակադարձեց.« Իր որոշումն է, ոչ թե կուսակցության:  Ղեկավարը չի որոշում, նույնիսկ մեզ մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանը միանձնյա չի որոշում, անհատի  որոշումն ու կուսակցության որոշումն այլ բան է»

Ինչ վերաբերում է մամուլում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի պնդմանը, թե ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարներն ու գերակշռող ԲՀԿ-ականները ցանկանում են ընտրությունների գնալ սեփական թեկնածուով  եւ պնդում են կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առաջադրումը, պարոն Գիմիշյանն ասաց.«Դա Նաիրա Զոհրաբյանի կարծիքն է:  Եթե պարոն Ծառուկյանը որոշում կայացնի, այդ նույն տարածքային կառույցները կարող են մի վայրկյանում իրենց կարծիքը փոխել: Էլի եմ կրկնում՝  չեմ ուզում իմ կարծիքն ասել, որ չխանգարեմ բանակցային գործընթացին» Մեր հարցին հնարավո՞ր է ՀԱԿ-ը սեփական թեկնածու չառաջադրի ու համախմբվի, ՀԱԿ անդամն ասաց՝ ամեն ինչ հնարավոր է.«ՀԱԿ-ը նման խնդիր չի քննարկել, թեկնածուի մասով չունենք որոշում, հիմա բանակցային գործընթաց է գնում, աշխատում ենք այդ հարցերին չանդրդառնալ՝  տեսնենք վերջն ինչ կլինի: Քննարկումների, բանակցությունների  արդյունքում կերեւա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930