Միացյալ Արաբական Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում ավարտվեց «Masters» կարգի շախմատի միջազգային մրցաշարը: Հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վերջին տուրում հաղթանակ տանելու դեպքում պայքարն առաջատարների տասնյակում ավարտելու հնարավորություն ուներ: Սակայն նա հնդիկ մրցակցի հետ պարտիան ավարտեց ոչ-ոքի եւ եզրափակիչ մրցաշարային աղյուսակում բավարարվեց 15-րդ հորիզոնականում: Իր հայրենակցից կես միավոր պակաս վաստակեց Տիգրան Լ. Պետրոսյանը, որը պայքարն ավարտեց 23-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ