Լրահոս
Օրվա լրահոսը

Время Воронежа. «Ջիվան Գասպարյան. Ստալինի նվիրած ժամացույցը փոխանակել եմ գարեջրի և կարկանդակի հետ»

Նոյեմբեր 21,2012 22:11

Դուդուկահար Ջիվան Գասպարյանը Վորոնեժում տված համերգից հետո «Վրեմյա Վարոնեժ» թերթին հարցազրույց է տվել, որի ժամանակ խնդրել է, որ իրեն ձյաձյա (քեռի) Ջիվան դիմեն: Ջիվան Գասպարյանը պատմել է իր գործունեության մասին` մասնավորպես նշելով.«Ես երաժշտություն եմ գրել ավելի քան 40 արտասահմանյան ֆիլմերի համար, այդ թվում` իտալական, գերմանական, ռուսական, ամերիկյան: Ամերիկյան «Ռուսական տուն»  ֆիլմում, «Եվգենի Օնեգին»-ում, «Դոկտոր Ժիվագո»-ում, «Գլադիատոր»-ում, այդ բոլոր ֆիլմերում հնչում է իմ երժշտությունը: Այժմ ռուսական ֆիլմերից առաջարկ չկա: Իսկ Ամերիկայում կա: Ֆիլմի անունն է «Աշխարհի վերջը»: Արդեն երեք տարի է նկարհանում են այն: Ահագին փող են ծախսել: Այնտեղ ամենաբարձր վարձատրվող դերասաններն են խաղում: Ֆիլմերի համար ինձ ասում են` նվագիր այնպես, ինչպես զգում ես»:

Նա նշել է, որ Ռուսաստանի համերգային շրջագայությունից հետո Փարիզում է համերգ տալու, որից հետո` Գերմանիայում: Ըստ նրա հաշվարկների իր կյանքի ընթացքում նա ավելի քան 20 հազար համերգ է տվել. «Սովետի տարիներին կար ծրագիր, ըստ որի ես տարեկան 280 համերգ էի տալիս»:

Մաեստրոն պատմել է, որ Իոսիֆ Ստալինը իրեն ժամացույց էր նվիրել, որը նա փոխանակել է չորս գավաթ գարեջրի և չորս կարկանդակի հետ:

«Ես այդ ժամանակ փոքր էի` 19 տարեկան: 1947թ. հանդես էի գալիս մեր աշխատանքային խմբի անսամբլում: Մեզ կանչեցին Մոսկվա: Նվագեցինք Կրեմլում: Ես նաև մենահամերգով հանդես եկա: Ու ինձ ասացին, որ Ստալինն ինձ իր աշխատասենյակ է կանչում: Ու ինձ հանձնեցին մի տուփ` վրան գրված` Իոսիֆ Վիսարիանովիչից: Իսկ մենք այդ ժամանակ սոված էինք, չէ? որ դա պատերազմից հետո էր: Իսկ ընկերներս ասում են. «Ջիվան, ինչի՞դ է պետք ժամացույցը: Արի փոխանակենք»: Եվ մենք փոխանակեցինք մի քանի գավաթ գարեջրի և կարկանդակի հետ: Այդ ժամանակ ես չէի հասկանում, թե ինչ եմ անում, չէի հասկանում, թե այդ իրն ինչ արժեք ունի: Իսկ երբ մեծացա, ընդհանրապես վախենում էի պատմել դրա մասին, հայտնի չէ, թե ոնց կընդունեին այդ պատմությունը»:

Թերթը գրում է, որ Այժմ Ջիվան Գասպարյանը երկու քաղաքացիություն ունի` ԱՄՆ-ի և Հայաստանի: Հարցին, թե արդյոք նա իրեն աշխարհաքաղաքացի չի զգում, Գասպարյանը պատասխանել է. «Հայրս հայ է, մայրս հայ է, ինպչե՞ս կարող եմ ես նեգր լինել»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930