Այսօր ԱԺ-ի մոտ կոնգրեսականների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը՝ 70-ամյա մի տատիկ մեր հարցին՝ ո՞ւմ հետ եք հույսեր կապում՝ պատասխանեց՝ «Մեզ նախագահ պետք չի: Ընդհանուր: Ոնց ուրիշ երկրներում մեջլիս կա, Չինաստանի օրինակը, Շվեյցարիայի, Ավստրիայի… բոլորը պետք է ի մի բերել եւ ասել՝այսպես է: Ժողովուրդը սովի է մատնված: Աղբանոցից հաց են ուտում, եւ խեղճ ոստիկաններին լարում են նրանց դեմ: Էդ արա՞րք է»: Մեր հարցին՝ այս ակցիաներով ինչի՞ եք մտադիր հասնել՝ տատիկը պատասխանեց. «Մինչեւ վե՛րջ՝, հաղթանակ»:
Կինը պահանջում էր, որ երկիրը կառավարեն մի քանի հոգի՝ «Զարուհի Փոստանջյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նաիրա Զոհրաբյանն էլ, թեկուզ ՀՀԿ-ից Հերմինե Նաղդալյանը: Դրանք եւ Լեւոն Զուրաբյանը լինի՝ նրանք կորոշեն ինչպես կատարել: Փոստանջյանին շատ եմ հավատում: Նա իրա կյանքը վտանգի է ենթարկում, բոլորի հարցերը լուծում է՝ անկախ նրանից՝ պաշտոն ունի, թե չունի»: Մեր դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը «Մարտի 1-ի» համար մեղավոր է համարում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, այն բանի համար, որ նա նույնիսկ տանից դուրս չի եկել, կոնգրեսականները ոգեւորվեցին՝ « Որ քո ձեռքերը կապեն, աղջիկ ջան,դու տանից դուրս կգա՞ս»:
Նրանցից մեկը՝ Կարեն Չարքչյանը Զարուհի Փոստանջյանին իր այդ տեսակետի համար մեղմ ասած դատափետեց. «Ո՞վ է մեղավոր` կրակո՞ղը, թե՞ կրակվողը: Զարուհի Փոստանջյանը ղալաթ է արել: Զարուհի Փոստանջյանը մի անգամ «Առավոտին» ասել է, որ Լեւոնը պիտի զոհվի: Թող ի՛նքը զոհվի, թող Րաֆֆի Հովհաննիսյա՛նը զոհվի: Եթե Լեւոնը զոհվի՝ Զարուհի Փոստանջյանը կհանգստանա՞, իրա կյանքը կլավանա՞: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ-ի խոսնակն է: Նա պատվեր է կատարում՝ ՀԱԿ-ի դեմ: Եվ իրենց կուսակցությունը միշտ, այն որ պահը եկել է, որ պիտի գան, միանան, իրանք միշտ փախել են: Րաֆֆի Հովհաննիսյանը չկար: Էն, որ նստել էր օպերայում, էդ ի՞նչ էր նշանակում: Եթե դու հացադուլ ես անում՝ առանց պահանջի, էդ ի՞նչ դերասանություն է: Հլը մի հատ էլ խոսում ե՞ք: Ինքը իզուր տեղը ոչ թող դնի թեկնածությունը: Եթե դնում է, միայն մի նպատակով՝ որ ՀԱԿ-ին վնաս տա: Դա է իր նպատակը: Հեսա այս մի ամսում բոլորի դեմքը կերեւա՝ ով ով ա: Իսկ ինչ վերաբերում է Բարգավաճին, եթե պիտի բլեֆ անի, ուրեմն դառնալու է «Օրինաց երկիրը» իր ճակատագիրը, հիմիկվանից ասում եմ: Ես վնաս չեմ զգում: Ինքը կգնա քաղաքական աղբանոց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև