Թուրքիայի հայ համայնքը երկրի իշխանություններից Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում առաջին դպրոցը հիմնելու թույլտվություն է ստացել: Դպրոցի շինարարությունները կավարտվեն երկու տարուց, այն կփոխարինի Դադյան հայկական պատմական դպրոցին: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
Համայնքը դպրոցը կկառուցի սեփական միջոցներով, ինչպես նաև դրամական օգնություն կստանա Բաքըրքյոյի թաղապետարանի կողմից: Դպրոցը, որը հավանաբար կարժենա 4.5 միլիարդ թուրքական լիրա (մոտ 2,5 միլիարդ
ԱՄՆ դոլար) կկառուցվի 1750 քմ հողատարածքում:
Կարդացեք նաև
Դադյան դպրոցը կառուցվել էր Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում` Սելիմ 3-րդ սուլթանի հրամանով: Նոր շենքի նախագծող Նուբար Մանավյանն ասել է, որ դպրոցի շենքը կառուցելիս նախատեսում են հաշվի առնել Դադյան դպրոցի ճարտարապետութունը. «Այն կունենա 16 դասասենյակ և մանկապարտեզ, շինության ներսում մարզասրահ, գրադարան և 220 հոգու համար նախատեսված նիստերի դահլիճ կլինի: Այն կհամապատասխանի նոր կրթական համակարգին», – ասել է Մանավյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ