Լրահոս
Օրվա լրահոսը

South Pasadena Patch. «Հայազգի ռեժիսորը իր ֆիլմում պատմում է «հայ Աննա Ֆրանկի» մասին»

Նոյեմբեր 21,2012 18:41

Իրական Աննա Ֆրանկը

Երբ Կայ Մուրադյանը մեծանում էր Բոսթոնում, նա ուշադրություն չէր դարձնում 1915թ. ցեղասպանության ժամանակ ընտանիքի անդամներին կորցրած մոր ողբերգական պատմություններին: Նա պարզապես ուզում էր մյուս ամերիկացի երեխաների նման լինել: Գրում է «Սաութ Փասադենա փեթչ» պարբերականը` անդրադառնալով Կայ Մուրադյանի «Մորս ձայնը» վավերագրական ֆիլմին:

Որպես հասուն մարդ, Հարավային Փասադենայի ռեժիսորը հավատացած է, որ մոր խոսքը փոխանցելն իր առաքելությունն է: Մուրադյանի «Մորս ձայնը» ֆիլմը դեկտեմբերի 1-ին Եգիպտական կինոթատրոնի էկրանին կբարձրանա:

Ֆիլմում Մուրադյանը ներկայացնում է Ֆլորա Մանուշյանի պատմությունը և նկարագրում 1900-ականներին Թուրքիայի հայերի հետ տեղի ունեցած դեպքերը: Մանուշյանը կորցրել է իր ընտանիքը 1915թ. ցեղասպանության ժամանակ: Նրա հետագա կյանքը, ըստ Մուրադյանի խոսքերի, հիշեցնում է «հայ Աննա Ֆրանկին» (Հոլոքոստի զոհերից, որը հայտնի է Հոլոքոստը նկարագրած իր օրագրով):

«Մորս ձայնը» ֆիլմը 2012թ. առաջադրվել էր Լոս Անջելեսի «ԱՐՓԱ» կինոփառատոնին, իսկ 2012թ. հոկտեմբերին «Նուռ» կինոփառատոնում արժանացել էր պատվո մրացանկի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930