Միշել Ջորջ Սարկիսյանը իր կնոջ և 8-ամյա դստեր` Մագդալենայի հետ վարձով են ապրում մի սենյականոց տան մեջ: Սա դժվարություններից մեկն է, որ այս ըտնանիքը ձեռք է բերել Հալեպից գալով Ստամբուլ: Գրում է «Կաթոլիկ» լրատվական ծառայությունը:
Նրանք չեն կարող գազի և լույսի փողը վճարել, այնպես որ նստում են սառը տան մեջ ու այնքան լույս են օգտագործում, որքան Մագդալենային է հարկավոր դասերն անելու համար: Փոքր գումարը որ ունեն, շուտով կծախսեն էլեկտրականության և սննդի վրա, նաև կլրանա նրանց զբոսաշրջային վիզաների ժամկետը և իրենց ներկայությունը Թուրքիայում անօրինական կդառնա:
«Մեր բախտը դեռ բերել է: Մենք տանիք ունենք մեր գլխներին և հայկական դպրոցն ընդունել է մեր դստերն այնտեղ սովորելու: Բայց ես չգիտեմ, թե ինչ ենք անելու ամսվա վերջում», – ասել է Սարկիսյանը, որը ժամանակին Հալեպում հարուստ գործարանի տեր էր:
Նա հրաժարվում է իր ընտանիքին տանել գաղթականների ճամբար, որը Թուրքիայի իշխանությունները ստեղծել են Սիրիայի քաղաքացիական պատերազմից փախչողների համար:
Կարդացեք նաև
«Եթե ոստիկանությունն ինձ ասի գնա այնտեղ, չեմ գնա», – ասել է Սարկիսյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ