«Իմ պահանջն է, որ լինեն իսկական, սիրով ընտրված պատգամավորներ, որոնք դուրս են եկել ժողովրդի ծոցից: Ոչ թե վերեւից իջել են ու Հայաստանի էլ բնակիչ չեն: Հիմա այսօրվա դրությամբ Գալուստ Սահակյանն իրավունք չունի մնալ խորհրդարանում: Կամ Շարմազանովը, որը գիշեր-ցերեկ կեղծություն է անում՝ սրան- նրան: Ուղեղ չունի, բայց ուզում է ասի, որ ես եմ, որ կամ: Հայի ազգանուն էլ չունի՝ Շարմազանով»,- այսօր ՀԱԿ-ի բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Գառնիկ Աբրահամյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց իր պահանջը՝ իշխանություններից: Նրա խոսքերով՝ «Սերժիկն էլ իրավունք չունի Հայաստանում նախագահ դառնա, որովհետեւ նա էլ կեղծիքներով է եկել՝ Քոչարի նման (նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,- Հ. Ջ.): Քոչարը այստեղ բնակություն չուներ, որ տասը տարի ապրում է, բայց անցավ կեղծությամբ: Ու մինչեւ օրս այդ կեղծությունը շարունակում է: Հերիք է, բոլ է»:
Մեր հարցին՝ այսօր ԲՀԿ որոշ պատգամավորների, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը արտահերթ նիստին ինչպե՞ս կբացատրեք՝ ակցիայի մասնակիցը պատասխանեց. «Չէէէ, Բարգավաճը պետք է անպայման հասնի իր նպատակին»: Մեր հարցին՝ ո՞րն է իր նպատակը, գիտե՞ք, նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ Հայաստանի բնակիչը Հայաստանին կպաշտպանի, ոչ թե եկած եսիմ որ աշխարհից: Գագիկ Ծառուկյանը պիտի պայքարի, որ Սերժ Սարգսյանը դուրս գա, քանի որ ժողովրդի պահանջը դա է: Արեց՝ լավ, չարեց՝ կասենք վո՛ն: Հանրապետականը չէ, ով ուզում է լինի, թող ԲՀԿ-ն լինի, ով ուզում է լինի»: Մեր հարցին՝ կարծում եք, եթե հանրապետականը չլինի, ուրիշների օրոք ավելի լա՞վ եք ապրելու՝ նա պատասխանեց. «Մեր ազգի այսօրվա մենակ պահանջը՝ լինի օրենքով, ճիշտ ընտրություն: Ում կընտրեն, թող լինի, մենք իմանանք՝ իսկապես ժողովուրդը ճիշտ ընտրել է: Եթե սխալ ընտրություն կատարենք՝ մեր տույժն է, ինչպես ասում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև