Լրահոս
Օրվա լրահոսը

Ագարակում հնարավոր է ջայլամաբուծություն ծավալվի

Նոյեմբեր 21,2012 18:22

Կապանի տարածաշրջանի Ագարակ գյուղում Խորհրդային միության տարիներին բնակիչները զբաղվելու շատ բան ունեին: Ագարակում զարգացած էր դաշտավարությունը, ծխախոտագործությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ինչպես նաեւ  շերեմապահությունն  ու անասնապահությունը:

Սակայն այսօր գյուղի նախկին աշխուժությունից շատ քիչ բան է մնացել: Ագարակցիներն այժմ անասնապահությամբ եւ դաշատավարությամբ են զբաղվում, որոշ գյուղացիներ էլ` մեղվաընտանքիներ պահում: Աշխատատեղերի բացակայության պատճառով շատերն են լքել գյուղը, հեռացել` մեկ այլ վայրում աշխատանք գտնելու հույսով: Գյուղացիները պատմում են, որ նաեւ պատերազմը եւ տնտեսական ճգնաժամն իրենց ծանր հետեւանքները թողեցին գյուղի վրա:

Ագարակը սահմանամերձ գյուղ է, Արցախյան գոյամարտի տարիներին շատ է հրետակոծվել, ռմբակոծությունից վնասվել են նաեւ գյուղի անասնագոմերը, որոնք շահագործման համար արդեն պիտանի չէին: Սակայն այսօր մեծ ուրախությամբ ու ոգեւորությամբ են նշում, որ գյուղի կիսաքանդ եւ անմխիթար վիճակում գտնվող անասնագոմերը կրկին նորոգվում են, իրենց լսելով, գոմերում ջայլամաբուծություն պետք է ծավալվի, ինչը աշխատատեղեր կստեղծի գյուղում եւ արտագաղթը կկանխի:

«ԱԿՎԻԼՈՆ-Մ» ՍՊ ընկերությունն է ձեռքբերել համայնքի գոմերը եւ ձեռնամուխ եղել դրանց նորոգման աշխատանքներին: Ագարակի գյուղապետ Մարատ Մարտիրոսյանը նշեց, որ դեռեւս հայտնի չէ այդ անասնագոմերը ջայլամաբուծությա՞ն, թե՞ անասնապահության համար կծառայեն, որոշ ժամանակ անց կհստակեցվի այդ հարցը,  կարեւորն այն է, որ անասնագոմերի գործարկմամբ մոտ 40 նոր աշխատատեղ կբացվի գյուղում,  այն կխթանի գյուղի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, կկրճատի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: «Տվյալ ընկերությունը գործունեություն ծավալելուց հետո ստացած շահույթից համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ուղղությամբ ծրագրեր է նախատեսում  իրականացնել, ինչը կբարելավի Ագարակի կյանքը: Այժմ գյուղում մի շարք խնդիրներ կան, որոնք դժվարություններ են ստեղծում ագարակցիների համար:  Համայնքի համար ամենակարեւորը գյուղի ոռոգման ցանցի կառուցման հարցն է, որը  նախատեսել ենք ընդգրկել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրում: Ոռոգման ջրի խնդիրը լուծելուց հետո մի շարք հողակտորներ  կրկին կմշակվեն եւ բնակիչներն ավելի շատ բերք կստանան», – նշեց Ագարակի գյուղապետ Մարատ Մարտիրոսյանը: Գյուղի դաշտերում այժմ միայն անջրդի հացահատիկային կուլտուրաներ են մշակվում, որոնք թողնված  են անձրեւի հույսին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930