Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց թերությունները, որոնք գրավում են կանանց

Նոյեմբեր 21,2012 18:16

Արդեն խոսել ենք այն մասին, թե կանանց որ թերություններն են գրավում տղամարդկանց, այժմ անդրադառնում ենք հակառակ երևույթին: Թե որ թերություններն են գրավում կանանց, փորձեցինք ճշտել հարցումների միջոցով, որոնց մասնակցեցին 20 աղջիկ և 20 տղա:
Աղջիկների կողմից ամենաշատ հնչած պատասխանները ներկայացնում ենք այստեղ.
. Տղամարդկանց խանդը, նաև անվստահությունը: Կանաց դուր է գալիս, երբ իրենց որոշ չափով չեն վստահում և ղեկավարում են՝ շատ կարճ չհագնես, շուտ կվերադառնաս և այլն: Եթե, իհարկե, դա չի վերածվում հետապնդումների:
.Անխնա տեսքը, նաև շփերթությունը: Կանայք չեն սիրում  ոչ մաքրասեր տղամարդկանց. հատկապես երբ նրանց կոշիկները կեղտոտ են, սակայն մի փոքր շփերթությունը կամ անկազմակերպվածությունը գեղեցկացնում է տղամարդկանց:
.Շատ կանանց գրավում է նաև տղամարդկանց անտարբերությունը, անուշադրությունը, նաև եսասիրությունը: Տղամարդը կարող է ստիպել քեզ հետաձգել քո բոլոր գործերը միմյանց հետ հանդիպելու համար, սակայն հազիվ թե ինքը այդպիսի քայլ անի քեզ տեսնելու համար:
Տղամարդկանց կողմից ամենաշատ հնչած պատասխանները…
.Կանայք սիրում են գտնվել մեր իշխանության ներքո: Երբեմն թվում է, թե նրանք չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, այդ իսկ պատճառով ձգտում են ունենալ «վերահսկիչներ»:
.Տղամարդկանց ջղայնությունը: Երբեմն նրանք դիտմամբ են հակաճառում մեզ, որպեսզի մենք բարկանանք, կռվենք, իսկ հետո էլ սպասում են, որ մենք առաջինը ներողություն խնդրենք:
.Տղամարդկանց ներողամտությունը: Հաճախ կանայք օգտվում են այդ առիթից և անում այնպիսի բաներ, որ չպետք է անեն:
«Շատ կանանց դուր է գալիս, որ տղամարդը իրենց խանդում է (խոսքը հիվանդագին խանդը մասին չէ- հոգեբան), այդպիսով նաև իրենց ցանկալի են համարում, չէ՞ որ խանդը ուժեղացնում է ցանկությունն ու սերը, նույնիսկ ամուսնալուծությունից հետո հաճախ զույգերից մեկը շարունակում է խանդել մյուսին: Տղամարդու խանդի դեպքում բարձրանում է նաև կնոջ ինքնագնահատականը,-ասում է հոգեբան Անի Հովհաննիսյանն ու հավելում,-ինչ վերաբերում է տղամարդկանց լիդեր լինելուն, պետք է ասել, որ շատ աղջիկներ և կանայք իրենց ընկերներին կամ ամուսիներին են համարում առաջին խորհրդատուները, երբեմն էլ «շարժվում նրանց կանոններով»: Շատ կանանց գրավում է նաև տղամարդկանց եսասիրությունը: Հոգեբանի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ այդպիսի տղամարդիկ հաճախ գործնական մարդկանց տպավորություն են թողնում:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930