Վերջին երեք տարում Հայաստանում ցմահ ազատազրկության է դատապարտվել 15 մարդ։ Հայաստանյան բանտերում ներկա պահին ցմահ ազատազրկության դատապարտված 104 քաղաքացի կա։
Նրանց մի մասն այդ կարգավիճակում է հայտնվել քրեական օրենսգրքի փոփոխությունից հետո, երբ 2003-ին նախագահի հրամանագրով մահապատժի դատապարտվածների պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկությամբ։
Հայաստանի Հելսինկայն կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ դա բացասական իմաստով բավական բարձր ցուցանիշ է.
«Մասնավորապես, գրեթե Հայաստանի չափ բնակչութուն ունեցող Սլովենայում ցմահների թիվը 6-ն է ընդամենը։ 60 միլիոն բնակչություն ունեցող Մեծ Բրիտանիայում ցմահ ազատազրկության են դատապարտված 45 մարդ»:
Կարդացեք նաև
Երեւանում այս օրերին ընթացող՝ ցմահ դատապարտյալների հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին մասնակիցները ներկայացնում են տարբեր երկրներում այս ոլորտում գոյություն ունեցող առանձնահատկությունները։
Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի գիտաշխատող Քեթրին Էփլթոնը նկատում է, որ ժողովրդավարության փարոս համարվող ԱՄՆ-ում այս հարցվում բավական կոշտ օրենքներ են գործում։ Այստեղ 4 բանտարկյալներից մեկը ցմահ դատապարտյալ է։ Որոշ նահանգներում մեկ մարդու երրորդ հանցանքը, անկախ արարքի ծանրությունից, պատժվում է ցմահ ազատազրկմամբ, իսկ որոշ նահանգներում դատարանը կարող է պատժել մինչեւ 300 արվա ազատազրկմամբ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ