Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Աստված տա, միասնական թեկնածուով կարողանանք գնալ նախագահական ընտրությունների» (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2012 17:27

«Զգում ենք, որ ձեւավորվել է հասարակական նոր պահանջ՝ միասնաբար գործելու, երկիրն այս վիճակից դուրս բերելու: Ձեր ձայնը լինելու է վճռական: Ինչքան շուտ դուք ձեր ձայնը լսելի դարձնեք, կարծում եմ, որ դա ավելի մեծ պարտավորություն է դնելու մեր բոլորի վրա, որպեսզի մենք առաջնորդվենք ազնիվ շահերով, համախմբվենք միասնական օրակարգով, ինչու չէ Աստված տա՝միասնական թեկնածուով կարողանանք գնալ նախագահական ընտրություների»,- այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, միանալով ՀԱԿ-ի կազմակերպած բողոքի ակցիային, այսպիսի հայտարարություն արեց՝ հորդորելով քաղաքական ուժերին, որ մի կողմ դնեն իրենց տեսակետները, առաջնորդվեն ազնիվ շահերով եւ համախմբվեն միասնական օրակարգի շուրջ:

Նրա խոսքերով՝ «Բացարձականապես անընդունելի է, որ փաստորեն ՀՀԿ-ն, օգտագործելով իր մեծամասնության լծակները, հնարավորություն չի ընձեռում, որպեսզի ԱԺ ներկայացված մյուս քաղաքական ուժերը կարողանան հասարակության հուզող հարցերը բարձրացնել ԱԺ-ում: Ես կարծում եմ, որ մենք իրոք ջրբաժանի առաջ ենք կանգնած, շատ բան կախված է, թե քաղաքական ուժերը ինչպիսի լրջություն եւ մեծահոգություն կցուցաբերեն հանուն ժողովրդի: Շատ բան կախված է նաեւ ժողովրդից»:

Վարդան Օսկանյանը համոզված է, որ նախընտրական այս շեմին իշխող կուսակցությունն իսկապես վախեցած է, որ իրենց առաջարկած փոփոխություններով ժողովրդի կամքը կպարտադրվի նրանց եւ վերջապես Հայաստանում կհաստատվի ժողովրդի կամքով ընտրություն. «Մեր համագործակցության մասին տեղյակ եք, որ քաղաքական ուժերի միջև տեղի են ունենում խորհրդակցություններ: Առաջին փուլն ավարտվել է եւ արդեն ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ ձեւավորվել է ընդհանուր մոտեցումներ, մեր հետագա անելիքների շուրջ: Ես ուզում եմ հույս հայտնել, որ եկող շաբաթվա ընթացքում, մինչեւ նախագահի թեկնածուների առաջարկումը, մենք կկարողանանք ընդհանուր քաղաքական օրակարգ ձեւավորել եւ այդ օրակարգում կլինեն մեր ժողովրդի կամքն արտահայտող մոտեցումներ, դրույթներ, որը ժողովրդին կհամոզի, որ նախագահական ընտրություններից հետո մենք միասնական ջանքերով կկարողանանք իսկապես այնպիսի փոփոխություններ անել մեր երկրում, որ ամենակարճ ժամանակում ժողովուրդն իր մաշկի վրա կզգա այդ դրական փոփոխությունները: Այսօրվանից դուք պետք է ձեր կամքն ավելի լսելի դարձնեք»: Ակցիայի մասնակիցները բուռն ընդունեցին ու ողջունեցին Վարդան Օսկանյանի ելույթը՝ միասնական թեկնածուով հանդես գալու նրա առաջարկին ի պատասխան գոռալով՝ Լեւո՛ն, նախագա՛հ, Լեւո՛ն, նախագա՛հ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ Epress.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930