Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնավաճառն այլեւս մարմնավաճառ չէ` «սեքսի աշխատակից» է

Նոյեմբեր 21,2012 16:53

«Կոռեկտ չէ օգտագործել մարմնավաճառ տերմինը, պետք է ասել սեքսի աշխատակից»,-ներկայացնելով միջազգային կազմակերպությունների կողմից մշակված նոր տերմիններն, այսօր Ծաղկաձորում ասաց միջազգային մարզիչ Մարինա Մաքսիմովան:

Եռօրյա դասընթացի ընթացքում միջազգային փորձագետը

հայկական լրատվամիջոցներին սովորեցնում էր ինչպես լուսաբանել ՄԻԱՎ/ՁԻԱՀ թեմաները լրագրողական էթիկայի շրջանակներում` որպեսզի չոտնահարվեն այդ վարակով ապրող մարդկանց իրավունքները:

Միջազգային կազմակերպությունները գտնում են, որ օրինակ` լրագրողը հրապարակումներում չպետք է օգտագործի թմրամոլ տերմինը եւ փոխարենը պետք է ասի թմրամիջոց օգտագործող:

Ըստ Մարինա Մաքսիմովայի, շատ հաճախ լրագրողներն իրենց նյութերում օգտագործում են այնպիսի արտահայտություն, ինչպես օրինակ` «ՁԻԱՀ-ը 21-րդ դարի ժանտախտ է», մասնագետի ներկայացմամբ, այսպիսի որակումները նպաստում են հասարակության մեջ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարան ձեւավորելուն:

Տիկին Մաքսիմովան նաեւ հստակեցրեց, որ ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի վերջնական փուլն է, որից հետո մարդը մահանում է: Սակայն ոչ թե մահանում է ՁԻԱՀ-ից, այլ` դրա պատճառով մարդու մոտ առաջացած հիվանդությունից:

Փորձագետի խոսքերով սխալ է, երբ ասում են «ՁԻԱՀ-ի թեստ հանձնել», պետք է ասել` «ՄԻԱՎ հետազոտություն անցնել»: Կոռեկտ չէ, նաեւ, երբ ՄԻԱՎ ունեցող մարդկանց անվանում են վիրուսակիրներ, ճիշտ է նրանց կոչել ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ:

Դասընթացն անցկացվեց դերախաղերով, ֆիլմի ցուցադրությամբ, որտեղ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, առանց ինքնությունը թաքցնելու եւ տեսախցիկից խուսափելու, պատմում էին իրենց պատմությունները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930