Օրեր առաջ ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների շարքում տեղի ունեցավ ԲՀԿ- «Ազատ դեմոկրատներ» հանդիպումը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում հանդիպումը գնահատել էր «ամենաարդյունավետներից» մեկը և շեշտել, որ իրենց առաջ քաշած գաղափարները ընդհանուր եզրեր ունեն ոչ միայն «Ազատ դեմոկրատներ»-ի, այլև մյուս կուսակցությունների հետ:
ԲՀԿ-«Ազատ դեմոկրատներ» հանդիպմանը «Ազատ դեմոկրատներ»-ի կողմից կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և փոխնախագահներ Անուշ Սեդրակյանի ու Ալեքսանդր Արզումանյանի հետ մասնակցած Հովհաննես Ղազարյանի հետ զրույցում Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իրենց կարծիքով՝ ԲՀԿ-ի հետ կա՞ն ընդհանուր եզրեր: Նա պատասխանեց. «Դա վերջում կարող ենք ասել, երբ վերջացնենք գործընթացը: Գործընթացի կեսից ոչ մի հստակ բան ասել չենք կարող»:
Մեր այն դիտարկմանը, թե իշխող կուսակցությունն արդեն պատրաստվում է նախագահական ընտրություններին, այնինչ մյուս կուսակցությունները դեռ քննարկում են հարցեր, որոնք վերաբերում են խորհրդարանական համակարգին, պարոն Ղազարյանն այսպես արձագանքեց. «Մենք նրանով էլ ենք զբաղված, նրանով էլ: Այդ հարցով էլ են քննարկումներ գնում: Բայց դեռ գործընթացն ընթացքի մեջ է, ավարտից հետո կխոսենք մանրամասների մասին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ