Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները` ամենապահանջված երկրներից է ամանորյա օրերին

Նոյեմբեր 21,2012 16:29

 

Ամանորյա հանգիստն արտասահմանում անցկացնելն այժմ հասանելի է մեր հայրենակիցներից շատերին, և տարեցտարի ավելանում է Արաբական Միացյալ Էմիրություններում Ամանորը դիմավորողների թիվը: Ինչպես ցույց են տվել միջազգային վիճակագրական տվյալները, վերջին տարիներին հատկապես մեծացել է Դուբայում (https://www.inlobby.com/r/4cdT) Ամանորն անցկացնելու միտումը նախկին Խորհրդային Միության, սլավոնական երկրների քաղաքացիների թվում: Ուստի հյուրանոց ամրագրելու մասին պետք է հոգ տանել հնարավորինս շուտ` անգամ մի քանի ամիս առաջ:

Ի դեպ, Դուբայում հյուրանոցների ընտրության հարցում պետք է առաջանորդվել տեղանքի, հանգստի տեսակի` ընտանեկան, մտերմիկ, ակտիվ ժամանացային, շքեղության և մատչելության տեսակետից: Շքեղության տեսակետից` Ամանորյա չտեսնված անակնկալներ է խոստանում աշխարհում առաջին և միակ 7-աստղանի Burj Al Arab հյուրանոցը, որը գտնվում է Դուբայի Jumeirah Beach ամենահայտնի լողափին կից: Շամպայն, շքեղ և հարուստ ամանորյա ընթրիք, աննկարագրելի հրավառության Burj Khalifa աշտարակից, որը կազդարարի 2013թ. գալուստը. սրանք հյուրանոցի կողմից առաջարկվող փաթեթի մասնիկներից մի քանիսն են:

Մեկ այլ շքեղ հանգիստ է առաջարկում Jumeirah Beach հյուրանոցը, որը նույնպես գտնվում է Jumeirah Beach լողափին մոտ: Գնի մեջ ներառված է ժամանցային ծրագիր, DJ, տոնական Ճաշկերույթ, խորտիկներ, ալկոհոլային խմիչքներ, հյութեր, շամպայն և, իհարկե, հրավառություն լողափում:

The Arabian Courtyard հյուրանոցն այս տարի խոստանում է զարմացնել իր այցելուներին տոնական շոուի կազմակերպմամբ և հյուրանոցի մի քանի ռեստորաններում առաջարկվող տոնական ճաշկերույթներով (https://www.inlobby.com/r/4cdR):

Գալիք Ամանորն ընտանիքով, զույգով կամ ընկերների հետ անցկացնելու նպատակներով հարմար տարբերակ է Ramada Chelsea Hotel Al Barsha 4-աստղանի հյուրանոցը, որտեղ կարելի է վայելել տոնական Ճաշկերույթ, DJ-երաժշտություն և մասնակցել պարահարթակի շոուներին (https://www.inlobby.com/r/4cdV):

Հատկապես տարիքով մեծ մարդկանց խրախուսելի է ամանորյա հանգիստը Towers Rotana հյուրանոցում (https://www.inlobby.com/r/4cdX), որտեղ այցելուները կարող են վայելել որակյալ խոհանոց, հետևել հրավառությանն ու պարզապես հանգիստ ժամանց անցկացնել:

Ծովամթերք նախընտրողներին Palm Beach հյուրանոցը առաջարկում է (https://www.inlobby.com/r/4cdZ) ամանորյա տոնական ճաշկերույթ Casa de Goa Rooftop ռեստորանում` ծովամթերքների լայն տեսականիով և միջազգային խոհանոցի մեծ ընտրությամբ: Իսկ պարահրապարակն ու կենդանի երաժշտությունը կապահովեն հյուրերի բարձր տրամադրությունը: Ռոմանտիկ երեկո նախընտրողները կարող են երեկոն անցկացնել մոմերի լույսի ներքո Thatukkada ռեստորանում, որտեղ կմատուցվեն տարրատեսակ խորտիկներ:

Իսկ ահա Park Hyatt Dubai հյուրանոցը (https://www.inlobby.com/r/4ce9) առարջակում է դիմավորել Ամանորն իր յոթ ռեստորաններից և բարերից մեկում: Ի դեպ, սա ընտանեկան կամ ընկերական միջավայրում տոներն անցկացնելու հիանալի տարբերակ է: Օրինակ` Terrace Piazza ռեստորանում մինչ դուք կվայելեք դիտարժան շոուն, անմիջապես ձեր ներկայությամբ կպատրաստվեն հիասքանչ ուտեստներ, իսկ որպես դեսերտ կկարողանաք վայելել շոկոլադե շատրվանները, ժելատոբարի տեսականին և անականկալ անվճար հյուրասիրություններ` գինու, ոգելից խմիչքների և շամպայնի տեսքով: Park Hyatt Dubai-ը նաև առաջարկում է վայելել Burj Khalifa-ի շքեղ հրավառությունը Shisha Lounge պատշգամբից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930