Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Երկար պրպտեցի, բայց Շիրակի մարզում այդպես էլ պատգամավոր-ֆեոդալի չմտաբերեցի»

Նոյեմբեր 21,2012 16:12

Aravot.am-ի հետ զրույցում դաշնակցական, հոգեբան Աշոտ Հակոբյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների կողմից տարածքները ֆեոդալականացնելու մասին արված հայտարարությանը, ասաց. «Ինչո՞ւ է երկրորդ նախագահը այսպիսի դիրքորոշում հայտնել, երբ իր իշխանության օրերին մեծամասնականը նույն անարդյունավետությամբ էր գործում` նույն մարդիկ, նույն ֆեոդալներն էին ընտրվում, երևի սա թողնենք , նախագահն ինքը պարզաբանումներ տա: Բայց չեմ կարծում, որ մեծամասնական ընտրակարգը մեզանում արդյունավետ է , իրոք, հանել է պետք, բոլոր դեպքերում ցույց տվեց, որ չի գործում , հանուն քաղաքական իրողության կայացման չի աշխատում»:

Իսկ եթե տեղայնացնենք երկրորդ նախագահի խոսքը` դուք Շիրակի մարզի օրինակով կարո՞ղ եք այդպիսի ֆեոդալների անուններ մատնանշել, որոնք տվյալ տարածքը արդեն իսկ սեփականաշնորհել են, հավերժ պատգամավոր են, թույլ չեն տալիս նոր դեմքերի նույնիսկ իրենց տարածք ոտք դնել, մեր այս հարցին հոգեբանը պատասխանեց. «Գյումրու անցուդարձը, Գյումրու համայնքի առանձնահատկությունները ինքնին դա չեն ենթադրում, հիմի որ հարցը տվեցիք փորձեցի պրպտել գտնելու համար էդպիսի ֆեոդալներ ու չկարողացա գտնել, Երևանում կան, բայց ոչ Գյումրիում»: Իսկ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը այդպիսին չէ՞, որը թիվ 33 ընտրատարածքի հավերժ պատգամավորն է: «Աշոտ Աղաբաբյանի խնդիրը մի փոքր այլ տեսանկյունից է պետք նայել, որպես Հանրապետականի պրոյեկտ պետք է նայել, ինքը, իմ պատկերացմամբ, Շիրակի մարզում չի ընտրվում իր հեղինակության հաշվին: Այ , եթե ինքը ընտրվեր իր հեղինակության հաշվին, գուցե կարելի էր էդպես մտածել, որ ֆեոդալ է, բայց ես իրեն գնահատում եմ որպես Հանրապետական կուսակցության պրոյեկտ` շատ անգամ ավելի վարչական ռեսուրսներ ու հրահանգչական վիճակ կա: Եթե նախագահի ձևակերպմանը հետևենք, ապա նա պետք է հեղինակություն ունենա իր ընտրատարածքում, իսկ, իմ կարծիքով, Աշոտ Աղաբաբյանը իր ընտրատարածքում այդ հեղինակությունը չունի, ես նրան ֆեոդալ չէի համարի»:

Մեր ճշգրտմանը` փաստորեն ունեցվածքը բավարա՞ր չէ ֆեոդալ կոչվելու, պարոն Հակոբյանը շարունակեց . «Ինձ թվում է` ոչ, միայն ունեցվածքով ֆեոդալ չեն կոչվում , բա լուրջ հեղինակությո՞ւնը, նախագահը հենց դա էլ ի նկատի ունեցել է, ես համենայնդեպս ֆեոդալների չեմ մտաբերում, տեսեք, ամբողջ Շիրակի մարզից դուք էդ մի անունը հիշատակեցիք, որն էլ վիճահարույց է` ֆոդեա՞լ է, թե՞ ոչ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930