Իրադարձություններն այսօր ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս շատ արագ են զարգանում: Այս պահին խմբակցությունները առանձին-առանձին քննարկում են, թե ինչ քայլերի են դիմելու ժամը 3-ին ԱԺ արտահերթ նիստին դարձյալ քվորում չապահովելու դեպքում:
Իսկ ԱԺ-ի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հրավիրած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց. «Իրենք ցույց տվեցին, որ իրենք թքած ունեն ցանկացած քաղաքացիական պահանջի վրա, նաեւ եվրոպական միջազգային կառույցների վրա: Մնաց 20 րոպե, վստահ եմ, որ չեն հավաքվելու, վստահ եմ, որ հրահանգավորված է, որ չհավաքվեն: Անգամ նիստ վարող Շարմազանովը չէր գրանցվել: Ասեցինք՝ ինչպե՞ս կարող ես նիստ վարել, եթե անգամ նիստին չես մասնակցում, այսինքն՝ դու այստե՞ղ ես, թե՞ այստեղ չես: Եթե չես գրանցվում, ուրեմն այստեղ չես, վախենում ես անգամ գրանցվե՞ս»:
Նա տեղեկացրեց, որ շուտով հեթով խմբակցությունները կմիանան բողոքի ակցիային ու կասեն իրենց դիրքորոշումները:
Aravot.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարազանովն իր հասցեին հնչած քննադատությանն ի պատասխան՝ ասաց. «Թող ԱԺ կանոնակարգ օրենքը կարդա: Նիստը վարողը կարող է նիստն անցկացնել ու չգրանցվել: Ասեք՝ պարոն Մանուկյան, երբեմն ավելի լավ է մտածել, նոր խոսել, որպեսզի ծիծաղելի դրության մեջ չընկնեք: Երբ որ կգրանցվեր 65 հոգի, ես կգրանցվեի, որ լիներ 66»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ