Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սամվել Բալասանյանը հակասական հայտարարություններ է անում»

Նոյեմբեր 21,2012 15:08

Դեկտեմբերի 2-ին թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրու մի հատվածն ու Ախուրյանի գյուղերը, տեղի են ունենալու ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախկին պատգամավորական տեղի համար մրցում են «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանը և Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը:

Նախորդ օրը Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարություն էր տարածել, որ «Բարգավաճ Հայաստանի» Շիրակի մարզի տարածքային խորհուրդը սատարելու է ՀՀԿ-ական թեկնածուին, որն էլ ՀԱԿ-ԲՀԿ մտերմության ֆոնին տարբեր մեկնաբանությունների էր արժանացել:

Այսօր Aravot.am-ը «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ, Գյումրու ավագանու նախկին թեկնածու Կարինե Մկրտչյանից հարցրեց` թեկնածություն առաջադրելու հարցում որպես փորձառու անձ, ինչպե՞ս կմեկնաբանի Սամվել Բալասանյանի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանին սատարելը: Տվյալ դեպքում ի՞նչ պիտի անի պարոն Բալասանյանը` թեկնածուին ուղեկցի գյուղեր ու ընտրազանգվածին հորդորի` իրենց ձայնը տա՞լ նրան, թե՞ պիտի սովորեցնի ընտրողներին «մաղարիչ» անելու իր պրակտիկան. որ գյուղում քանի կլիոգրամ ցորեն ու գարի բաժանի, որ ընտրվի: «Սամվել Բալասանյանի հայտարարությունը ինձ իրոք զարմացրեց, դրանից առաջ էլ ուրիշ հայտարարություն էր արել այն մասին, որ քաղաքապետարանը ընդհանրապես պետք է ապաքաղաքականացված կառույց լինի, բայց հիմա ինքը սրանով քաղաքական հայտարարություն է անում: Իսկ սատարել ասելով` ես հասկանում եմ, որ իր կողմնակիցներին հորդորելու է տվյալ թեկնածուին ընտրել, ենթադրաբար իր տարածքի շրջանում իր ռեսուրսները պետք է օգտագործի տվյալ թեկնածուի ձայների շատացմանը: Բայց, նորից եմ կրկնում, սա հակասում է իր նախկին հայտարարությանը, որ իր գլխավորած կառույցը և ինքը որպես պաշտոնյա պետք է ապաքաղաքականցված գործունեություն վարի, երևի մոռացե՞ լ է արդեն»,- ասաց Կարինե Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը պաշտոնազրկվեց Արման Սահակյանին նորմալ չսատարելու համար, իսկ Գյումրու քաղաքապետի աթոռը հանձնվեց ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին` նրա պատգամավորական տեղն ազատելու ու այն ՀՀԿ-ական Արման Սահակյանին առաջարկելու նպատակով: Այնպես որ, Գյումրու նորընտիր քաղաքապետը ստիպված է սատարել ՀՀԿ-ական թեկնածուին, հատկապես, որ իր որդին որոշակի մտերմություն ունի Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի ընկերական շրջապատի հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930