Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի մարտական տխուր հռետորաբանությունը ավելացնում է պատերազմը վերսկսելու գայթակղությունը

Նոյեմբեր 21,2012 14:37

«Արցախյան հիմնախնդրի լուծման առումով այս տարին էլ որեւէ բանով չառանձնացավ: Հիմնախնդրի կարգավորման մեխանիզմներն ու օրակարգը դժբախտաբար նույնն է, եւ այդ տեսանկյունից մենք ակնկալիքներ չպետք է ունենանք»,-այս կարծիքին է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ըստ որի՝ շատերին այսօր անհանգստացնում է պատերազմի վերսկսման հավանականության հարցը:

Մելիքյանը, մի շարք գործոններից ելնելով, նշեց. «Նախ՝ արտաքին քաղաքական մեզ շրջապատող իրադրությունը բարենպաստ չէ, եւ հղի է լուրջ անհանգստություններով, որոնք որքան մեզ, այնքան էլ Ադրբեջանի համար սպառնալիք են եւ վտանգավոր: Բայց Ադրբեջանում այսօր այս մարտական տխուր հռետորաբանությունը ավելացնում է պատերազմը վերսկսելու գայթակղությունը: Առաջիկա հինգ տարիներին Ադրբեջանը կավելացնի նավթից ստացվող գումարների չափը:
Առայժմ նրանք աճեցնում են իրենց ռազմական պոտենցիալը: Նրանց նավթային եկամուտներն այժմ բավականին շոշափելի են, բայց 5 տարի հետո այս բումը կավարտվի, ուստի նրանք կձգտեն իրենց մարտավարությունն այնպես կառուցել, որ խնդրի լուծումը իրենց ցանկալի ձեւաչափով տեսնեն: Այսինքն՝ ստացվում է, որ առաջիկա 5 տարիներին մեզ համար բարդ է լինելու նաեւ այս առումով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930