Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաստաբանի մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի ֆունկցիայի խանգարումը

Նոյեմբեր 21,2012 14:12

2012թ. նոյեմբերի 18-ին` ժամը 22:45-ին, Լոռու մարզի Շահումյան համայնքում գործող «Մուշ» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ս. Շարբաթյանի դին` բռնության հետքերով: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ըստ դատաբժիշկների եզրակացության` Ս. Շարբաթյանի մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի ֆունկցիայի խանգարումը:

Նկատի ունենալով, որ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել են իրարամերժ ու որոշ դեպքերում` ոչ հավաստի տեղեկություններ եւ միաժամանակ կարևորելով      հանրության` ստուգված տեղեկություններ ստանալու իրավունքը` ներկայացնում ենք որոշ տեղեկություններ  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների մասին այն ծավալով, որքանով դրանց հրապարակումը չի խոչընդոտի նախաքննության հետագա ընթացքին:

Մասնավորապես` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության տվյալներով, դատաբժշկական փորձաքննությամբ եւ ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ 2012թ. նոյեմբերի 18-ին երեկոյան Ս. Շարբաթյանը «Մուշ» ռեստորան է հրավիրել Վանաձոր քաղաքի բնակիչ Արտակ Վերանյանին եւ իր քրոջ որդի Հ. Ասլիկյանին` նպատակ ունենալով Արտակ Վերանյանից պահանջելու, որպեսզի վերջինս չհետապնդի իր քրոջ դստերը:

Համաձայն պայմանավորվածության` նշված ժամին ռեստորան են գնացել Հ. Ասլիկյանը եւ Արտակ Վերանյանը` վերջինիս եղբայր Արեն Վերանյանի եւ ընկերոջ` Ս. Դիլոյանի հետ: Ժամը 22:00-ի սահմաններում վերոնշյալ հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը վեր է ածվել ծեծկռտուքի` արդեն ռեստորանի բակում: Արդյունքում` Ս. Շարբաթյանը դեմքին եւ քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման: Վնասվածքն ստանալուց հետո Ս. Շարբաթյանը տեղափոխվել է ռեստորանի առանձնասենյակ, որտեղ եւ գիտակցության չգալով` մահացել է:

Բացի այդ, փորձաքննության համաձայն` Ս. Շարբաթյանի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակից արձակված գնդակներից առաջացած թվով 5 կապտուկների տեսքով չթափանցող վնասվածքներ, որոնք մահվան պատճառի հետ կապված չեն:

Նշենք, որ մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե Ս. Շարբաթյանի նկատմամբ բռնությունը կապված է նրա մասնագիտական  գործունեության հետ եւ որ նրա մահվան պատճառը սուր կտրող-ծակող գործիքի կամ հրազենի  գործադրումն է, իրականությանը չեն համապատասխանում: Նախաքննությամբ նման տվյալներ ձեռք չեն բերվել:

2012թ. նոյեմբերի 19-ին`ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին կամովին ներկայացել է Արտակ Վերանյանը, ներկայացրել օդամղիչ ատրճանակ եւ հայտնել, թե Ս. Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը եւ ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին:

Կատարվում են քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները լիարժեք պարզաբանելու, Արտակ Վերանյանի ցուցմունքը ստուգելու ուղղությամբ, պարզելու, թե ում է պատկանում օդամղիչ ատրճանակը եւ ով է այն օգտագործել վիճաբանության ժամանակ, ինչպես նաեւ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` Արեն Վերանյանին եւ Ս. Դիլոյանին հայտնաբերելու  եւ ոստիկանություն բերման ենթարկելու ուղղությամբ:

 ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930