Շուտով կսկսվի ՀԱԿ-ի հրավիրած բողոքի ակցիան՝ ԱԺ-ի մոտ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Այդ ակցիայով բողոքելու ենք Սահմանադրության կոպտագույն ոտնահարման մասին, որը տեղի ունեցավ բոլորի աչքի առջեւ: Որ վախկոտ, փոքրոգի հանրապետականները փախչեցին ԱԺ դահլիճից: Սա փոքրոգի փախուստ էր՝ հանրապետականների կողմից»:
Լրագրողներից մեկի հարցին՝ այսօր այլ խմբակցությունների բացակայող պատգամավորերը փոքրոգի չեն, չէ՞՝ նա պատասխանեց, որ միայն իրենց խմբակցության համար կարող է ասել. «Մեր ֆրակցիայից բացակայում էր Ստեփան Դեմիրճյանը թեեւ ստորագրել էր: Բացակայում էր հայտնի պատճառով, իսկ մնացածի բացակայության պատճառները ես չեմ ստուգել, ոչ էլ նման իրավասություն ունեմ»:
Հարցին՝ գեներալ Մանվելինն էլ չեք ստուգել, չէ՞, Մհեր Սեդրակյանինն էլ չեք ստուգել, ինչո՞ւ նրանք փոքրոգի են, իսկ մյուսները՝ ոչ, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ: Ես խոսում եմ ՀՀԿ-ի քաղաքական որոշման մասին: Անտեղից ով է ինչ պատճառներով բացակայում, կարող է հիվանդության եւ հարգելի պատճառով է, դա ուրիշ հարց է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ