ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այօր լրագրողների հետ զրույցում արտահերթ նիստին ՀՀԿ-ի չմասնակցելն այսպես մեկնաբանեց. «Փախուստը թուլության նշան է: Փախուստը նշանակում է, որ քո այդ հիմնավորումներն իրականում բացարձակապես երկաթյա են եւ չեն դիմանում որեւէ քննադատության: Դա բոյկոտ չի: Դա նշանակում է փախուստ եւ տապալել նիստը: Բոյկոտն ինքնին քաղաքական տերմինոլոգիա է, քաղաքական քայլ է, քաղաքական գործիք է: Սա բոյկոտ չէր: Սա փախուստ էր նիստից՝ նիստը տապալելու համար: Եթե իրենք արգումենտացիաները հիմնավոր էին, քաղաքականապես ճիշտ կլիներ, որ իրենք գային, ապահովեին քվորումը եւ ի լուր աշխարհի, ի լուր հանրության ներկայացնեին իրենց այդքան աննախադեպ հիմնավորումները»:
Էթիկայի հանձնաժողովին դիմել-չդիմելու հետ կապված Նաիրա Զոհրաբյանը վստահ չէր: Նա ասաց, որ դա դեռ պետք է քննարկեն իրենց գործընկերների հետ:
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ ստորագրություն տված ԲՀԿ պատգամավորները չեն եկել՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենց պատգամավորների բացակայությունը հարգելի էր. «Մարդիկ պարզապես հանրապետությունում չեն: Իսկ թե մյուսներից ով չէր եկել, ես տեղյակ չեմ»: Մեր հարցին, թե ինչո՞ւ են հենց այս օրերին գնացել հանրապետությունից՝ նա ասաց. «Ստորագրահավաքը մենք հավաքել ենք մի շաբաթ առաջ: Հիմա արդեն հանրապետությունում չեն: Վիրահատվում են: Առողջական պատճառով մի քանի հոգի ուղղակի չեն եկել: Այստեղ չեն մարդիկ: Բացառվում է, որ Հայաստանում լինեին ու չգային, որովհետեւ կար քաղաքական որոշում: Անհնար էր, որ որեւէ մեկը չգար»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը նաեւ հայտնեց, որ, օրինակ, Վահան Կարապետյանը Գերմանիայում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ