Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հայրիկյանը՝ ԲՀԿ-ի նախաձեռնության մասին. «Ժողովրդին ասում են՝ մենք լավ տղերքով կհավաքվենք, ում հարմար լինի, կնշանակենք»

Նոյեմբեր 21,2012 13:59

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը պնդում է, որ ԲՀԿ-ի՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու նախաձեռնությունը հակաժողովրդավարական է: «Այդ համակարգի անցնելու մասին խոսողները պետք է գիտակցեն, որ խորհրդարանական համակարգը ժողովրդավարության ամենացածր աստիճանն է, չեմ ուզում ասել ստորագույն աստիճանը: Խորհրդարանական համակարգով ժողովրդին ասում ես մի ընտրի քո ղեկավարին, մենք լավ տղերքով, միջակություններով կհավաքվենք, ում հարմար լինի, կնշանակենք»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:

Ըստ նրա, Հայաստանում գործում է կիսախորհրդարանական, կիսանախագահական համակարգը: Այսինքն՝ ինչպես խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում, հիմա էլ, ըստ պարոն Հայրիկյանի, վարչապետին ընտրում է խորհրդարանը. «Ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահը ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում: Ի վերջո, խորհրդարանն է որոշում՝ ով է լինելու Հայաստանի վարչապետը: Այսօր, փաստորեն, պայքար է տարվում մի բանի համար, որն արդեն կա: Բաց դռներով մտնելու համար կռիվ տալ պետք չէ»:

Պարոն Հայրիկյանը նաեւ հավելեց, որ ԲՀԿ-ից հարցը քննարկելու հրավեր չեն ստացել, մինչդեռ ԱԻՄ-ը, տարիներ առաջ, երբ խորհրդարանում էր, քաղաքական տարբեր հարցեր քննարկելու հրավեր բոլոր ուժերին էր ուղարկում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930