«Ազատ դեմոկրատների» մասնակցության որոշումը սխալ չէր, լայն ցանցով մտան, շատ լավ երիտասարդներ կային, ուզում էինք նոր քաղաքացիական այլընտրանք: Սխալ չէր, սխալ էր մի մարդու վարքը: Կարեւոր էր փորձը, թեեւ չհաջողվեց երկարատեւ համագործակցության, բայց տվեց այն, որ պետք է փորձել, քաղաքացին պետք է գտնի լուծումները ներսից: Այս անգամ չստացվեց, հաջորդ անգամ՝ կլինի»,- այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է համարում Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատների» հետ համատեղ ցուցակով մասնակցությունը, ասաց նա:
Ինչ վերաբերում է միջազգային պատվիրակություններից եւ հանձնաժողովներից «Ազատ դեմոկրատների» պատգամավորների հետկանչին եւ Ալեքսանդր Արզումանյանի դիմադրությանը, նա նշեց, որ այդ հարցը կորոշի «Ժառանգություն» խմբակցությունը. «Արզումանյանը շատ լավ պատգամավոր է, այս հարցը գտնվում է բարոյական դաշտում»: «Ժառանգության» առաջնորդը հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե «Ժառանգությունում» պառակտում կա՝ նշելով, որ որեւէ պառակտում չկա, տարբեր անհատներ են, որոնք կարող են ունենալ տարբեր կարծիքներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ