«Ես կարող եմ լինել առանց մորուքի, լողազգեստով, առանց հագուստների, ում ինչ գործն է»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով սոցիալական կայքերում հայտնված նրա նոր իմիջով լուսանկարներին:
«Հիմա ինձ դուք տեսաք, կայքի՞ն եք հավատում, թե՞ ինձ»,- շարունակեց պարոն Հայրիկյանը՝ լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նոր իմիջում առանց մորուքի էիք: Պարոն Հայրիկյանը շարունակեց. «Իմիջս պետք լինի կփոխեմ , բայց մտերիմներիս, հարազատներիս ցանկությամբ, ոչ պատահական անցորդների: Հարազատներս եթե խնդրեն, սանրվածքս կփոխեմ, գանգուրներս հետ կսանրեմ, բայց դա ում գործն է, սիրելիներս: Ես քաղաքական գործիչ եմ, ձեզ պետք է իմ քաղաքական հայացքները հետաքրքրեն, թե չէ՝ ես ինչ ներքնազգեստ եմ հագնում, ում գործն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ