«Ինչը որ արհեստածին է, դա էլ չի օգնելու ՀԱԿ-ի վերակենդանացմանը: Իրենք փորձում էին վերակենդանանալ, իսկ մենք դրան չենք ուզում մասնակցել: Մենք պատգամավոր ենք, խիրուրգ չենք, որ դեղատոմսեր տանք: Ցանկացած քաղաքաքական թիմ իր չափանիշներով է որոշում հետագա գործունեությունը, մեր միջոցով փորձում են մի բան կազմակերպել, որը ոչինչ չի տալու»- այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տապալելուց հետո այսպիսի մեկնաբանություն տվեց:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընդդիմությունը որոշել է դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, որտեղ յուրաքանչյուր պատգամավոր պետք է բացատրություններ տա, թե ինչու է բացակայել նիստից: Գալուստ Սահակյանն այս առնչությամբ վստահեցրեց, որ ոչ ոք պարտավոր չէ բացատրություն տալ այս պարագայում, որովհետեւ նիստը չի կայացել, որ պատգամավորներն էլ գային, դա բոյկոտ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ