Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Ով բացակայում է, տեղեկանք կբերի, որ հիվանդ է»

Նոյեմբեր 21,2012 13:12

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր ԱԺ-ում արտահերթ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ առաջին քայլն իրենց պետք է լինի ԱԺ էթիկայի հանձնաժողով դիմելը: Այդ դեպքում յուրաքանչյուր պատգամավոր պարտավոր է բացատրություն տալ, թե ինչու չի մասնակցել նիստին:

Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս է բացատրում ստորագրություն տված 48 պատգամավորներից 4-ի բացակայությունը՝ նա պատասխանեց. «Դե հիմա ով բացակայում է, տեղեկանք կբերի, որ հիվանդ է: Մնացածն էլ պիտի բերեն, որ հրահանգով բոլորը հիվանդացան: 2-3 օր բոլորը հիվանդացան միանգամից: Մեր ֆրակցիայում 5 հոգի ենք, բոլորն էլ կային: Դե հիմա կտեսնենք իրենք ինչու չկային»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի բոյկոտին՝ նա ասաց. «Դա պարտավորություն է: Ոնց որ կանգնեն ասեն՝ պարտավոր ենք, բայց չենք կատարում մեր պարտավորությունը: Դա է ասում մեծամասնությունը: Թող դա կանգնեն ասեն ամբողջ աշխարհին, որ մենք ունենք մեծամասնություն, որ անպատասխանատու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930