Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը գերադասել է գնալ «բոդիբիլդինգի» մրցաշարին, ոչ թե արտահերթ նիստին

Նոյեմբեր 21,2012 13:01

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ իշխանություն» թերթում ՀՀԿ-ի չմասնակցելը արտահերթ նիստին համարել էր գավառամտություն, ամբարտավանություն, զոռբայություն»: Այսօր լրագրողերի հետ զրույցում հարցին՝ դա վերաբերում էր բոլո՞ր չմասնակցողներին, որ զոռբա ու ամբարտավան են, թե՞ Գագիկ Ծառուկյանին չէր վերաբերում՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Խոսքը քաղաքական որոշման մասին է: Առանձին մարդիկ կարող էին չմասնակցել: Մեր մոտ էլ Ստեփան Դեմիրճյանն էր բացակայում: Առանձին մարդիկ ցանկացած ֆրակցիայից կարող էին հարգելի պատճառով բացակայեին»:

Երբ լրագրողները տեղեկացրեցին, որ Գագիկ Ծառուկյանը բոդիբիլդինգի մրցումների է մասնակցում՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Գնացեք, թերթերում ինչ ուզում եք՝ գրեք: Ես որեւէ մեկի բացակայության պատճառները ստուգե՞լ եմ, որ դրա մասին հայտարարություն անեմ: Խոսքը գնում է ՀՀԿ-ի քաղաքական որոշման մասին, որի մասին իրենք հայտնել են»:

Aravot.am-ի այն հարցին, թե ովքե՞ր են այն 4 պատգամավորները, որոնք ստորագրել են ու չեն եկել, եւ որ Հանրապետակաները նույնիսկ կատակում էին, որ ՀԱԿ-ը կեղծել է ստորագրությունները՝ նա պատասխանեց. «Ես չեմ իմանում ովքեր են, ես կարող եմ մեր մոտից մեկին ասել: Ինչ վերաբերում է Հանրապետականների ասածին՝ դե լավ, ամեն հիմարություն դուք ուզում եք, որ ես մեկնաբանե՞մ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930