Լրահոս
Օրվա լրահոսը

Agence France-Presse. «Էդուարդ Շարմազանով. Ալիևը հիշեցնում է Հիտլերին»

Նոյեմբեր 21,2012 12:59

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր Թվիթերի պաշտոնական էջում երեքշաբթի օրը Հայաստանի դեմ մի քանի կոպիտ հայտարարություններ է արել: Գրում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրությունների մի մասը Ալիևի անցած շաբաթվա երկար ելույթից կարճ հատվածներ էին, բայց միայն Թվիթերում արած հրապարակումներից հետո Հայաստանի բարձրաստիճան պատգամավորներից մեկին հուշեցին հաղորդագրությունները համեմատել նացիստական Գերմանիայի քարոզների հետ:

Ալիևը մասնավորապես գրել է. «Հայկական սփյուռքը մեր հիմնական թշնամին է և մենք էլ նրանց համար ենք հիմնական թշնամին», «Հայաստանը արժեքներ չունեցող պետություն է: Իրականում այն գաղութ է, արտասահմանի ֆորպոստ… Դրա ապացույցն է Հայաստանի զանգվածային արտագաղթը»:

Այս հաղորդագրություններին արձագանքել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն Ալիևին անվանել է «բռնապետական երկրի բռնապետ առաջնորդ»:

«Ալիևը իր ցինիկ հայտարարություններով ցույց է տալիս, որ 21-րդ դարում դեռ գոյություն ունեն ֆաշիզմի հետևորդներ և այդ գաղափարախոսությունը ծաղկում է նրա պես առաջնորդների շնորհիվ», – ասել է Շարմազանովը «Ֆրանս պրես»-ին, – «Իր խոսքերը հիշեցնում են 1930-1940-ականները և Հիտլերին»:

Լրատվականը գրում է, որ Իլհամ Ալիևը 2003թ. նախագահի պաշտոնում փոխարինել է իր հորը` Հեյդար Ալիևին և Կասպից ծովի երկիրը սարքել Արևմուտքի համար էներգետիկ ոլորտում կարևոր գործընկեր` հաշվի չառնելով մարդու իրավունքների խնդիրները:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930