Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանի բացակայության մասին. «Ինքը նման հայտարարություն արե՞լ է»

Նոյեմբեր 21,2012 12:57

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը արտահերթ նիստից հետո լրագրողներին մեկնաբանություններ տվեց: Հարցին՝ Գագիկ Ծառուկյանն էլ էր բացակայում ձեր արտահերթ նիստին ինչպե՞ս եք գնահատում նրա բացակայությունը՝ պրն Զուրաբյանը պատասխանեց. «Ինքը նման հայտարարություն արե՞լ է»: Լրագրողների դիտարկմանը, որ ինքը դե ֆակտո այս պահին ձեր կողքին չէ, բացակա է՝ նա պատասխանեց. «Այդ հարցերը տվեք իրեն»:

Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ իշխանությունը պետք է Սահմանադրոււթյունը չխախտեր. «Ամբողջ աշխարհը պահանջել էր իշխանությունից կատարել այդ քայլը: Հիմա իշխանությունները եթե այդ քայլը չեն անում, այդ բեռն իր վրա վերցնում է ընդդիմությունը: Նա դա անում է՝ համաձայն Սահմանադրության: ՀՀԿ-ն ցույց տվեց, որ պատրաստ է ոտնահարել Սահմանադրությունը, ոտնահարել Հայաստանի օրենքները, միայն թե ապօրինաբար պահպանի իր իշխանությունը: Վենետիկի հանձնաժողովի վերաբերյալ ես արել եմ հայտարարություն, որ եթե կան սկզբունքային պրոբլեմներ ինչ-որ դրույթների հետ, ապա մենք պատրաստ ենք այդ հարցերում գնալ կոմպրոմիսի: Եթե Հանրապետականները գային, ես կառաջարկեի կոմպրոմիս, այսինքն՝ իրենց առարկությունները մենք պատրաստ էինք բավարարել: Բայց ներկայացված դրույթների 98 տոկոսը ընդհանրապես որեւէ առարկություններ չունեն ո՛չ Վենետիկի հանձնաժողովի կողմից, ոչ էլ անգամ ՀՀ կառավարության կողմից: Ուրեմն ի՞նչն էր պրոբլեմը: Մենք կարող էինք գալ կոմպրոմիսի, բայց նրանք խուսափեցին այդ քննարկումից անգամ»:

Լրագրողները Լեւոն Զուրաբյանին հիշեցրին իր խոսքերը՝ երբ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն էին քննարկվում, Դուք ասում էիք, որ կարեւորը ԸՕ-ն չի, կարեւորը այլ բաներ են՝ կամքն է: Իսկ հիմա Դուք այլ բան եք ասում՝ նա պատասխանեց. «Այ հենց այդ կամքն է, որ պետք էր ցույց տալ այսօրվա քննարկման ժամանակ: Մենք հենց դա ցույց տվեցինք, որ իրականում այս իշխանությունը չունի քաղաքական կամք: Դուք ճիշտ եք, միայն օրենք փոխելով՝ օրինականություն չի հաստատվի: Բայց միայն այս փոփոխությունները, որ մենք առաջարկել ենք, այդ 700 հազար ձայնի կեղծման հնարավորությունը կիսվելու էր կամ 3 անգամ պակասելու էր: Իսկ ամենակարեւորը իսկապես քաղաքական կամքն է: Եթե այսպես կոչված մեծամասնությունը, որը ապօրինաբար է դա ձեռք բերել, եթե իրենք այդքան վստահ են իրենց ուժերի վրա եւ ժողովրդի աջակցության վրա, իրենք պետք է գնային ընդդիմության բոլոր մտահոգությունները բավարարելու ճանապարհով, որոնք մենք առաջարկում ենք: Ի՞նչ վախենալու բան ունեին, եթե մենք վիդեոկամերաներ տեղադրեինք ընտրատեղամասերում: Եթե նրանք վստահ են, ի՞նչն էր իրենց խանգարում, բաց, թափանցիկ ընտրություններ կլիներ, բոլորը կտեսնեին ինչ է կատարվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930