Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հոգեբան.«Անուշ Սեդրակյանի նախագահացու լինելը այլ համ կտա ընտրություններին»

Նոյեմբեր 21,2012 12:53

Aravot.am-ը ՀՅԴ անդամ, հոգեբան Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում հնարավոր նախագահացուների ցանկում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի անվան շրջանառությանը: Կինը կկարողանա՞ կառավարել այս բարդ տարածաշրջանում գտնվող երկիրը: «Ես այդ հարցին կպատասխանեմ որպես հոգեբան. թողնենք այդ մարդու անունը մի կողմ, կանայք շատ անգամ ավելի հոգևոր են , շատ անգամ ավելի հակված են ինտուիտիվ լուծումների, կարող են ավելի վճռական լինել, շատ անգամ ավելի հուզական են իրենց գնահատումների մեջ, ինչը թույլ է տալիս չխախտել բարոյական շեմը: Հետևաբար և եթե էսպիսի բարոյական անկման պարագայում ունենայինք այդպիսի ընտրություն, ես երկու ձեռքով կողմ կքվեարկեի, որովհետև այս իրավիճակը կարող է լուծել կին թեկնածուն: Այլ հարց է, որ մեր քաղաքական ներկապնակի մեջ երևացող նախագահացու, ինչպես որ դուք ձևակերպեցիք, էդպիսին, ցավոք, չունենք: Թող մասնակցի, շատ լավ է, այլ համ կտա ընտրություններին: Բայց որ ռեալ թեկնածու չէ, էդ հաստատ է»-, ասաց հոգեբան Աշոտ Հակոբյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930