Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե միասնական թեկնածուն չլինի «գործարքի արդյունք»

Նոյեմբեր 21,2012 12:51

 

«Պետք չէ որեւէ ինտրիգ կամ դավադրության տեսություն որոնել այս խորհրդակցություններում»,- այսօր մամուլի ասուլիսում  անդրադառնելով ընթացող քաղաքական խորհրդակցություններին, ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իր կողմից հավելեց, որ ճիշտ են նման խորհրդակցությունները կուսակցությունների միջեւ, ավելին՝ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ դրանք ավելի վաղ պետք է լինեին, մի քիչ ուշացել ենք:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ անկե՞ղծ է գնահատում արդյոք ԲՀԿ-ի մղումները, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Հույս ունեմ, որ ԲՀԿ-ի կողմից սա հերթական խաղը չէ»:

Անդրադառնալով մեկ այլ հարցի՝ ո՞ր դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կսատարի ընդդիմության միասնական թեկնածուին եւ չի առաջադրի իր թեկնածությունը, վերջինս պատասխանեց. «Եթե այդ միասնական թեկնածուն միտված է ապագային եւ ոչ թե գործարք է ժողովրդի աչքին թոզ փչելու համար: Միայն այդ դեպքում ես պատրաստ եմ հանել իմ թեկնածությունը»: Այս համատեքստում Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկացավ անդրադառնալ  հնարավոր թեկնածուների առանձին անունների, միայն հիշեցրեց, որ դեռ հունիսի կեսերին «Առավոտին» տված մի հարցազրույցում ինքը անուններ է հրապարակել, ովքեր, իր համոզմամբ, կարող են հավակնել նոր Հայաստան ձեւավորելուն:

Ամեն դեպքում, «Ժառանգության» առաջնորդը հույս ունի, որ փետրվարին Հայաստանում նոր դարաշրջան կսկսվի: Նա վստահ է, որ այդ հնարավորությունը մեր ձեռքում է եւ որեւէ մեկին  մեղադրել կամ փնովել պետք չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930