Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիո «Վան»-ի հիմնադիր-տնօրենը չի հավատում ոչ մի կուսակցության, դրա համար նրանց եթեր չի տրամադրում

Նոյեմբեր 21,2012 12:35

Հատված ռադիո «Վան»-ի հիմնադիր-տնօրեն Շուշանիկ Արեւշատյանի հարցազրույցից:

– Այս 15 տարիների ընթացքում չե՞ն եղել ռադիոյի դեմ ուղղված արհեստական արգելքներ։

– Ոչ մի անգամ էլ չի եղել, մեզ մոտ եղել են անախորժություններ ՀՌԱՀ-ի հետ, բայց դրանք զուտ օրենքի շրջանակներում են եղել։ Մենք ապացուցեցինք, որ կարելի է տալ եւ պիտի տրվեն հաղորդումներ նաեւ ռուսերենով, չէ՞ որ ունենք այլազգիներ, որոնք ապրում են Հայաստանում։ Օրենքից դուրս մեզ վրա ոչ ոք ոչինչ չի կիրառել։ Մենք էլ վճարել ենք հարկերը, բոլոր աշխատողներին գրանցել ենք, ոչ մի սխալ բան չենք արել, որ մեր հետեւից ընկնեն, ինչ եկամուտ ունենք, ցույց ենք տալիս։

Մենք նույնիսկ ընտրությունների ընթացքում ոչ մի քաղաքական գովազդ չենք տեղադրում։ Դա շատ լավ շրջան է գումար վաստակելու համար, բայց մենք չենք անում։ Դա մեր ռադիոկայանի քաղաքականությունն է։ Գիտեք ի՞նչ կա, բացի փողից, դու պետք է հավատաս քո արած աշխատանքին։ Պետք է տրվեն հավասար պայմաններ բոլոր կուսակցություններին կամ թեկնածուներին։ Իսկ եթե ես մեկին չեմ հավատում, չեմ կարող իրեն եթեր տրամադրել։ Այդ պատճառով մենք որոշեցինք, որ այդպիսի բան չենք անելու։ Բիզնեսի առումով շատ ենք տուժում, բայց չենք անում։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930