Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. Սերժ Սարգսյանի մրցակիցը հնարավոր է էպոսագետը լինի

Նոյեմբեր 21,2012 12:17

Նախագահական ընտրություններում կհամախմբվի՞ ընդդիմությունը ԲՀԿ թեկնածուի շուրջ, այս հարցին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պատասխանեց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի facebook-յան գրառումով: «Եթե նկատել եք հետաքրքիր բան էր գրել Վարդան Օսկանյանը. Գագիկ Ծառուկյանն առաջարկում է ինձ, կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանին, ես պատասխանեցի ձեր հարցին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Կարապետյանը:

Հարցին, թե ինչու «Նոր ժամանակներ»-ը չհետաքրքրվեց ԲՀԿ-ի՝ խորհրդարանական համակարգին անցնելու նախաձեռնությամբ եւ այն չքննարկեց, պարոն Կարապետյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանին դեռ առաջիկա տարիներին էլ ուժեղ նախագահական համակարգ է պետք լինելու: Հետո հավելեց, որ ԱԺ ընտրություններից հետո տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպել է ու եկել է այն մտքին, որ քաղաքական ուժերը պատրաստ չեն այն օրակարգին, որը « Նոր Ժամանակներն» է առաջարկում:

Պարոն Կարապետյանը կրկնեց իր ավելի վաղ հայտնած տեսակետը, որ

Հայաստանում քաղաքական կյանքը ճահիճ է, որին գումարվել է կուսակցությունների քաոսը. « Իշխանությունը մարդ է ման գալիս, որ երկրորդին դնի ու հաղթի: Բայց աշխարհը այս անգամ մեր իշխանություններին մրցակցային ընտրությունների պահանջ է դրել: Իշխանությունները հիմա լավ պատրաստված, կուսակցական շատ ձայներ ունեցող թեկնածու են փնտրում, որին հաղթելը պատիվ կլինի, բայց իշխանությունները վերարտադրվելու բոլոր նախադրյալներն ունեն»:

Պարոն Կարապետյանի խոսքերով, եթե լուրջ քաղաքական ուժերը հասկանան, որ մասնակցությունը անիմաստ է. «Այնպես կարող է ստացվել, որ Սերժ Սարգսյանը հաղթի էպոսագետ, բանասեր Վարդան Սարգսյանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930