Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի կատակը՝ արտահերթ նիստը տապալելու մասին. «ՀԱԿ-ը կեղծել է 4 պատգամավորի ստորագրություն» (ֆոտոշարք)

Նոյեմբեր 21,2012 12:12

Արդեն սկսվում է ԱԺ արտահերթ նիստը, որը հրավիրել է ընդդիմությունը: ՀՀԿ-ն, որը հայտարարել էր, որ չի մասնակցելու նիստին՝ քվորում չի լինելու, այնուամենայնիվ եկել է ԱԺ՝ աշխատասենյակներից հետեւելու, թե ինչ է կատարվելու: ՀՀԿ պատգամավորները հումորներ են անում արտահերթ նիստի հետ կապված, Գալուստ Սահակյանը հորդորում է լրագրողներին հաշվել՝ «Էդ 48 ստորագրությունը որ հավաքել են, մի հատ տեսեք 48 մարդ կա՞ նիստերի դահլիճում»:

Գրանցվեց 44 պատգամավոր: Քվորում չկա: 3 ժամ հետո նորից գրանցում կանեն՝ տեսնելու քվորում կապահովվի՞, թե՞ չէ, ըստ ԱԺ կանոնակարգի:

Ուշագրավ է, որ իսկապես 48 պատգամավորները, որոնք ստորագրել են, նույնիսկ իրենք չեն եկել: ՀՀԿ-ականները կատակում էին, թե ՀԱԿ-ը կեղծել է այդ 4 պատգամավորի ստորագրությունները:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930