«Ես ունեմ տվյալներ, որ Հեղինե Բիշարյանը փորձել է փող բաժանել, նույնիսկ բաժանել է։ Բայց փողերը վերցրել են եւ ընտրել են էն մարդուն, որին իրենք են ցանկացել։ Չեմ ուզում շատ բաներ խոսել, որովհետեւ ես ընտանիք հարգող հայ տղամարդ եմ, ինքը՝ կին, եւ չեմ ուզում իջնել իր մակարդակին։ Բայց եթե ինքը շարունակեց, շատ բաներ կան, որ ես հաստատ կասեմ, որովհետեւ ինքը չափն անցնում է»,- այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում:
Քանի որ պարոն Սեդրակյանը վստահեցրել է, թե ինքն ունի փաստեր ու նաև կոչ է արել ՕԵԿ-ի իր ընկերներին «Բիշարյանի սանձերը քաշել ու թույլ չտալ, որ իր հետ բառախաղի մեջ մտնի», Aravot.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաև ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանից: Սակայն նա մեզ հետ զրույցում խիստ վրդովվեց ու ասաց. «Դե գիտեք ինչ կա, մարդա խոսել է: Ես չեմ պատասխանելու, երբ ինձ պետք լինի, ես հարցազրույց կտամ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ