Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսնաքարը» պայթեցնել փորձած փոխգնդապետ. Պատրաստ էի պայթեցնել բոլոր «ախրաննիկներին»

Նոյեմբեր 21,2012 11:46

Հատվածներ «Հարսնաքար» ռեստորան հունիսի 17-ին զինամթերքով լի ճամպրուկով մուտք գործած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի հարցազրույցից, որը դատապարտվել էր 4-ամսյա ազատազրկման եւ նոյեմբերի 1-ին ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

 Պարոն Սամվելյան, կպատմե՞ք, թե ինչ էր տեղի ունեցել հուլիսի 1-ին «Հարսնաքարում»։ Պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն էր ստեղծվում, որ դուք գնացել էիք ռեստորան, սպառնալիքներ էիք հնչեցրել, ինչից հետո հանձնվել էիք ոստիկաններին։

 

– Տենց բան չկա։ Ես գնացի ռեստորան։ Ընդեղ մարդ չկար։ Կես ժամ պտտվեցի, ոչ ոքի չտեսա։ Երկու պահակ նստած էր։ Ես ոչ էդ ռեստորանի պատերի հետ

հարց ունեի, ոչ էլ պահակների։ Ինձ ախրաննիկներն էին պետք։ Պահակներին ասեցի, որ զանգեն ախրաննիկներին ու կանչեն, որ ես իրանց եմ սպասում, ասեցի, որ էս ինչ մարդն ա, որ ես հայկական բանակի սպա եմ, փոխգնդապետ եմ։ Ասեցի, որ մենակ չգան, սաղով գան։ Բայց նրանց փոխարեն եկան ոստիկանները։ Որ եկան, հարցրեցի՝ բա ախրաննիկները գալո՞ւ են, ասեցին՝ չէ։ Դե որ՝ չէ, ճամպրուկը հանձնեցի իրանց։ Բանակցություններ չեն եղել։ Էդ սաղ 5 րոպե է տեւել։ Երբ որ ես համոզվեցի, որ ախրաննիկները չեն գալու… Փաստորեն, իրանք մենակ ծեծող չեն, լավ վախկոտ են։

Վահե Ավետյանին ճանաչե՞լ եք։

– Այո: Ընդամենը երկու անգամ եմ նրան տեսել։ Զինվորական հոսպիտալում։ Երկու անգամն էլ հանդիպել եմ հոսպիտալում, որից մի անգամ երկար զրուցել ենք, ու ինքն ինձ խորհուրդ է տվել, թե որ մասնագետին դիմեմ իմ խնդրի հետ կապված։

Ի վերջո, ինչո՞ւ դուք գնացիք այդ քայլին։ Ձեր արարքի վերաբերյալ շրջող վարկածներից մեկն այն էր, որ դա պլանավորված է եղել ՊՆի կողմից՝ ցույց տալու համար, թե զինվորականները «կուլ չեն տվել» Վահե Ավետյանի

հետ տեղի ունեցածը։ Դա ցույց տալուց հետո էլ ուղղակի հանձնվել եք ոստիկանությանը։

– Ոչ մի ձեւական բան չի եղել։ Ես ինքս եմ գնացել այդ բանն անելու։ Ուրիշ ոչ մեկի մտքով չանցավ ինչ-որ բան անել։ Ոչ մի ձեւական բան չկա։ Ես իմ պատվի, սպայի պատվի համար եմ գնացել։

Եթե «ախրաննիկները» գային, դուք պատրա՞ստ էիք պայթեցնել ձեր մոտ եղած զինամթերքը։

– Միանշանակ՝ այո։ Բոլորին։

Ըստ ձեզ, ի՞նչ կտար դա։ Կվերականգնվե՞ր արդարությունը, թե՞

 

– Գիտե՞ք՝ ինչը կվերականգնվեր, համենայն դեպս կիմանային, որ հայկական բանակում բոլոր սպաները չէ, որ կանացի հորմոններ են ձեռք բերել։

Ձեզ մեղադրանք էր առաջադրվել միայն ապօրինի զենք, զինամթերք պահելու համար, սակայն չէիք մեղադրվել ահաբեկչության փորձ անելու համար։ Փաստորեն, ձեզ մեղմ մեղադրանք էր առաջադրվել:

– Այո, միանշանակ այդպես է ստացվում։ Կարային ավելի խիստ պատժեին, բայց մեղմ պատժեցին։ Հավատացեք, որ ինձ չէր հետաքրքում, թե ոնց կպատժեին։ Իրանք տենց որոշեցին։

Պարոն Սամվելյան, արդեն 20 օր է, ինչ ազատության մեջ եք։ Վերադարձե՞լ եք ձեր աշխատանքին։

– Ոչ, ոչ, ոչ։ Չեմ վերադարձել։

Ինչո՞ւ։

– Չվերադարձրին։

Ձեզ ազատե՞լ են աշխատանքից։

– Այո։

Հիմա դուք աշխատանք չունեք։ Ինչո՞վ եք զբաղվում։

– Չունեմ։ Ոչինչ չկա։ Յոլա ենք գնում։

Ձեր ղեկավարության հետ խոսակցություն ունեցե՞լ եք։

– Ոչ։ Ոչ ես եմ մոտեցել, ոչ էլ իրանք են բան ասել։

Ձեզ վիրավորո՞ւմ է ՊՆի այդ մոտեցումը։

– Միանշանակ՝ այո։ Այս 4 ամիսների ընթացքում ինձ ավելի շատ զինվոր է զանգել, հանդիպել, եկել տեսակցության, քան սպաները։ Ինչի՞ մասին է խոսքը։ Կամք պետք ա գեներալ լինես, կամ զինվոր, միջին խավի սպան իրանց

ձեռ չի տալիս։ Տեսնեմ՝ ինչ կանեմ։ Փորձում եմ հիմա աշխատանք

գտնել, դեռ չի ստացվում։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930