Նոյեմբերի 21-ին, ժամը 03.19-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ֆորդ էքսփլորեր մակնիշի 19 ԼՕ 627 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մհեր Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Պատահարի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` 1991 թ. ծնված Արման Ազարյանը, 1986 թ. ծնված Էդգար Մանուկյանը, 1987 թ. ծնված Մհեր Հովհաննիսյանը և 1988 թ. ծնված Գոռ Մանուկյանը տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն ՓԲԸ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.53-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գևորգ Թովմասյանի դին:
Կարդացեք նաև
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
ԱԻՆ