Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյան «Հեղինե Բիշարյանը փող է բաժանել»

Նոյեմբեր 21,2012 11:23

Հատված պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ հարցազրույցից:

Հեղինե Բիշարյանը՝ Ձեր կոալիցիոն գործընկերը, Ձեզ մեղադրել էր, որ ընտրակաշառքով եւ թաղային հեղինակությունն օգտագործելով եք ընտրվել պատգամավոր։

 

– Նախ ասեմ, որ Հեղինե Բիշարյանի կուսակցությունում ես ունեմ ընկերներ ու մտերիմներ եւ չեմ ուզենա իջնել Հեղինե Բիշարյանի մակարդակին՝ վիրավորելով ամբողջ կուսակցությանը։ Բայց ստիպված եմ պատասխանել Հեղինեին, որ դա հերյուրանք է։ Ես երկար տարիներ ապրել եմ Էրեբունի համայնքում եւ վաստակել եմ էդ հարգանքը։ Չի կարա ընենց լինի, որ փող տամ կամ վախեցնեմ մարդկանց ու ասեմ՝ եկեք ինձ ընտրեք։ Նախ մեր էրեբունցիք վախեցող չեն. եթե հարգեցին անձը, կգան-կընտրեն, եթե չհարգեցին՝ չեն ընտրի։ Բացի էդ, ես անհարմար եմ զգում, որ ինչ-որ մեկը մտածի, թե ես փող բաժանելով դառնում եմ պատգամավոր։ Դա ինձ պատիվ չի բերի, էդ հարաբերության մեջ ես իմ բոլոր ընկերներին եւ ժողովրդին կնեղացնեմ։

Ժողովուրդն ինձ ընդունում է որպես իր բարեկամ։ Եթե ես ուզենայի, ենթադրենք, օգնել Հեղինե Բիշարյանին, իրան էլ կարող էի օգնել։ Ինքը եկավ ինձ մոտ ընտրություններից մի քանի օր առաջ, երկու ժամ նստեց, խնդրեց, թե՝ ապեր, եթե դու ուզենաս, ես մեծամասնականով կդառնամ պատգամավոր, խնդրում եմ, ինձ օգնի, դու ինչ ուզենաս՝ կլինի համայնքում, քո հարգանքը մեծ է։ Եվ ես, քանի որ պետք է թիվ 11 ընտրատարածքում օգնեի Հեղինե Բիշարյանին, ասեցի՝ հնարավոր չի, ինձ պիտի իմ կուսակցությունը հանձնարարական տա, եթե դու կարող ես հասնել նրան, որ կուսակցութունն ինձ ասի, որ թիվ 11 ընտրատարածքում պիտի Հեղինեին օգնես, ես քեզ կօգնեմ, եթե չասի՝ չեմ կարող օգնել։ Փորձեց համոզել, թե դու արդեն սկսի աշխատել, իրանք քեզ ասելու են՝ Հեղինեին օգնի: Ինքը սուտ էր ասում։ Իմ էս տարիքում ամոթ էր, եթե ինքը կարողանար ինձ խաբել։ Որ Հեղինեի նման մարդը եկել եւ ինձ խաբում էր, դա էլ էր ամոթ։

Բիշարյանի տարածքում Բելաջիոյի Գրիշն անցավ

– Պայմանավորվեցինք, որ ինձ պիտի ասեն, բայց ինձ ոչ մեկը ոչ մի բան չասեց, իսկ քանի որ Բելաջիոյի Գրիշը մի անգամ ընտրվել էր նույն տեղամասից, ես օգնեցի, եւ հիմա էլ չեմ ասում, թե չեմ օգնել Գրիշա Մարգարյանին։ Բայց

ինքն էլ է հիմք ու կշիռ ունեցել, եւ իրան օգնելն ավելի հեշտ էր, քան Հեղինե Բիշարյանին, ում խոսելը ժողովողի մոտ ալերգիա է առաջացնում։ Էրեբունցիք էդ որակը չէին ընտրի պատգամավոր, նրանք կուզենային, որ ավելի

մեղմ լիներ, համեստ լիներ, գործով ապացուցեր, ոչ թե՝ վերջի օրով եկել ես Էրեբունի համայնք, քեզ ներկայացնում ես կամ ստեր ես ասում եւ ուզում ես դառնաս պատգամավոր։

Իսկ Գրիշա Մարգարյանին օգնել ենք՝ ինքն էլ դարձել է պատգամավոր։ Հենց էդտեղից էլ Հեղինե Բիշարյանը նեղացած է ինձնից եւ արդեն քանի անգամ իմ հասցեին ռեպլիկներ է թողում։

Ես ընդամենը ուզում եմ խնդրել իրենց կուսակցության ղեկավարությանը, մեր ընկերներին, որ Բիշարյանի սանձերը քաշեն, թույլ չտան իմ հետ մտնի բառախաղի մեջ։ Իսկ եթե հաջորդ անգամ ինքը փորձեց իմ հետ կապված անհիմն արտահայտություններ անել, հաստատ ես իրեն շատ չոր եմ պատասխանելու։

Բիշարյանն ասում է, որ ինքը պարտվել է, որովհետեւ փող չի բաժանել։ Իսկ Դուք եւ Մարգարյանը բաժանել եք։

– Ես ունեմ տվյալներ, որ Հեղինե Բիշարյանը փորձել է փող բաժանել, նույնիսկ բաժանել է։ Բայց փողերը վերցրել են եւ ընտրել են էն մարդուն, որին իրենք են ցանկացել։ Չեմ ուզում շատ բաներ խոսել, որովհետեւ ես ընտանիք հարգող հայ տղամարդ եմ, ինքը՝ կին, եւ չեմ ուզում իջնել իր մակարդակին։ Բայց եթե ինքը շարունակեց, շատ բաներ կան, որ ես հաստատ կասեմ, որովհետեւ ինքը չափն անցնում է։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930