Երեւանի կենտրոնական ավտոկայարանի ուղեւորների սպասասրահում տեղադրված մոնիտորը տեղեկություններ է հաղորդում տարբեր վայրեր մեկնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղերթների ժամերի եւ ուղեվարձի մասին: Եթե հավատանք դրա տվյալներին, ամեն օր, ժամը 9-ին եւ 15-ին մայրաքաղաքից Ալավերդի քաղաքով Նոյեմբերյան է մեկնում միկրոավտոբուս, որի ուղեվարձը 1500 դրամ է: Նշենք, որ նման ուղերթ չի իրականացվում, նման էժան ուղեվարձով ոչ մի միկրոավտոբուս Երեւանից Նոյեմբերյան չի մեկնում:
Մեր տեղեկություններով` հիշյալ ուղերթը եղել է 2 տարի առաջ եւ գործել ընդամենը մի քանի օր: Նույն այդ մոնիտորը տեղեկություն չի հաղորդում ամեն օր ժամը 9-ին, 14.30-ին եւ 16-ին Երեւանից Իջեւանով Նոյեբերյան մեկնող միկրոավտոբուսների մասին,որոնց ուղեվարձը 2000 դրամ է:
Կարդացեք նաև
Ավտոկայարանում վարորդներից տեղեկացանք, որ այդ տեղեկությունները մոնիտորի վրա տեղադրվում է տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ